ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինձ չեն ստիպի հրաժարվել Ցեղասպանության համար արդարության պայքարից․ Գարո Փայլան

news.am

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ փոխանախագահ Գարո Փայլանը պատասխանել է իր նկատմամբ տխրահռչակ 301-րդ հոդվածով (Թուրք ազգին վիրավորել) քրեական գործ հարուցելու մասին հայտարարությանը, հայտնում է News.am-ը։ Նա մասնավորապես հայտարարել է, որ միշտ էլ իր ընտանիքի և ազգի վերապրած ողբերգությունը ցեղասպանություն է անվանել։

«Որպես Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր` Թուրքիայի խորհրդարանից էլ պահանջել եմ իրերն իրենց անուններով կոչել։ Ինչպես ամեն տեղ, այնպես էլ իմ դեմ հարուցված քրեական գործի մեջ նշված հարցազրույցում ասել եմ ցեղասպանություն բառը, սակայն ես ոչ թե այսօրվա թուրք ժողովրդին եմ մեղադրել, այլ այն ժամանակվա ցեղասպան մտածելակերպով խունտային։

Ցավոք, ներկայում Թուրքիան կրկին գլորվում է հետ և անցյալի հետ առերեսման պահանջները փորձում է ճնշումներով կանխել։  Դատախազներն ու նրանց քրեական գործին կանաչ լույս վառած արդարադատության նախարությունը թող իմանան, որ, իմ դեմ քրեական գործ հարուցելով, չեն ստիպի հրաժարվել ներկայում և անցյալում կատարվածի համար արդարության համար պայքարից», - ասել է Գարո Փայլանը։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: