ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայիսի 23-ը` Կրիաների համաշխարհային օր

Наш Зеленый Мир

Այսօր`մայիսի 23-ին, շատ երկրներ նշում են Կրիաների համաշխարհային օր, որը խորհրդանշում է իմաստություն, հարստություն և երկարակեցություն: Այս անսովոր տոնը ծագել է 2000 թվականին «American Tortoise Rescue» կրիաների փրկության կազմկերպության նախաձեռնությամբ: Այս կազմակերպությունը հիմնադրվել է 1990 թ.-ին Մալբու քաղաքում (Կալիֆորնիա, ԱՄՆ)`քաղաքի շրջակայքում ապրող կրիաների պահպանման համար:

Տոնի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել մեծ թվով կրիաների ոչնչացման խնդրի ուղղությամբ։ Այդ օրը կրիաների բնակության բոլոր վայրերում ակցիաներ են անցկացվում։ Ակցիայի մասնակիցները փորձում են պետության կողմից վերահսկվող տարածք դարձնել ծովափերը, որտեղ ձվադրում են կրիաները։

Կրիաների համաշխարհային օրն աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ փորձում են սննդից բացառել կրիաներից պատրաստված ուտեստները, ինչպես նաև նրանց պատյանից պատրաստված իրերը։ Տոնն իր մեջ ներառում է նաև կրիաների կոստյումներով դիմակահանդեսներ՝ կենդանիների կյանքից զվարճալի տեսարաններով և այլն։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    22 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: