ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դո՛ւք եք կառուցելու վաղվա Հայաստանը և կերտելու ազատ ու ժողովրդավար հասարակություն. Արա Բաբլոյանը շնորհավորել է շրջանավարտներին

Armlur

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին.

«Հայաստանի և Արցախի սիրելի շրջանավարտներ,

սրտանց շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին Վերջին զանգի ու Վերջին դասի առթիվ:

Այսօր դուք ոտք եք դնում նոր կյանք: Եվ թող այնտեղ ձեզ միշտ ուղեկցեն նպատակներին հասնելու ձգտումը, հաջողությունը, այն համամարդկային արժեքներն ու ճշմարիտ սկզբունքները, որոնցով ձեզ դաստիարակել են ձեր ուսուցիչները: Այսօր նաև նրանց տոնն է: Նրանք են ձեզ ուղեկցել գիտելիքների աշխարհ, ձեզ դաստիարակել որպես մարդ և քաղաքացի: Միշտ պահպանեք ձեր հոգիներում սերմանված բարին ու գեղեցիկը, իսկ դժվարին պահերին ապավինեք նրանց խորհուրդներին ու պատգամներին:

Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր բոլորը շնորհավորում են ձեզ՝ մաղթելով բազմաթիվ հաջողություններ ու նվաճումներ: Դրանցում խտացված են այն հույսերը, որոնք մենք կապում ենք ձեզ և ապագայի հետ: Դո՛ւք եք կառուցելու վաղվա Հայաստանը և կերտելու ազատ ու ժողովրդավար հասարակություն: Դո՛ւք եք հզորացնելու մեր բանակը, զարգացնելու հայ մշակույթը, գիտությունն ու տնտեսությունը, ապահովելու մեր հայրենիքի արժանապատիվ տեղն աշխարհում:

Բոլորիդ մաղթում եմ մասնագիտության ճիշտ ընտրություն, գիտելիքները հարստացնելու հետևողական ձգտում, առողջություն, երջանկություն և ամենայն լավն ու բարին: Թող իրականան ձեր բոլոր հույսերն ու երազանքները, ապագայի բոլոր ծրագրերը»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: