Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Մարգվելաշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։
Ողջունելով ՀՀ վարչապետին՝ Գիորգի Մարգվելաշվիլին բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքները և նշել, որ քննարկված հարցերն ու նախաձեռնությունները խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: «Ուրախ եմ հանդիպելու Հայաստանի ժողովրդավար վարչապետին: Հույս ունեմ, որ Ձեր այցը նոր երանգ կհաղորդի հայ-վրացական հարաբերություններին, որոնք ունեն բազմադարյա պատմություն»,- ասել է Վրաստանի նախագահը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում պարոն Մարգվելաշվիլիին հանդիպելու և երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման հեռանկարները քննարկելու հնարավորության համար: «Ուրախ եմ, որ իմ այցը Վրաստան կայանում է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումների ֆոնին, համոզված եմ, որ ժողովրդավարությունը մեր երկրների համար ունի կենսական նշանակություն: Մեր ժողովուրդների համոզմունքը երկկողմ հարաբերություններում հիմնված է սիրո և համերաշխության վրա, և մենք ջանքեր չենք խնայի դրանց նոր թափ հաղորդելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպման ընթացքում կկարողանան ուրվագծել միջպետական համագործակցության զարգացման նոր հնարավորություններ:
Վարչապետը նշել է, որ 2018 թվականը Հայաստանի համար չափազանց հագեցած է մասշտաբային միջոցառումների տեսանկյունից և հույս հայտնել, որ Գիորգի Մարգվելաշվիլիին հանդիպելու ևս մեկ առիթ կլինի աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում:
Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Մարգվելաշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 3,09 կմ/ժ