ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ում ՀՀ դեսպանի տիկինն ընտրվել է Մոսկվայի կանանց միջազգային ակումբի նախագահ

armenpress.am

ՀՀ դեսպանի տիկին Մերի Տողանյանը մայիսի31-ին ընտրվել է Մոսկվայի կանանց միջազգային ակումբի (International Women’s Club of Moscow) նախագահի պաշտոնում, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Մերի Տողանյանը կազմակերպության մշտական անդամ է 2017 թվականից: Տկն․ Տողանյանն ԱՊՀ երկրների ներկայացուցիչներից առաջինն է, ով կգլխավորի կանանց մոսկովյան խոշորագույն կառույցներից մեկը։

IWC Moscow-ն հիմնադրվել է 1978 թվականին: Այսօր IWC-ն Մոսկվայի խոշորագույն կանանց կազմակերպություններից է, որը միավորում է ավելի քան 400 ներկայացուցիչ աշխարհի 110-ը երկրից: Կազմակերպության աշխատանքներում ակտիվորեն մասնակցում են ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների և դիվանագետների, օտարերկրյա գործարար շրջանակների և արտասահմանյան գիտակրթական ոլորտի ներկայացուցիչների կանայք:

IWC-ի նպատակն է ընդլայնել հումանիտար-մշակութային կապերը մոսկվաբնակ օտարեկրացիների շրջանում։ Կառույցի գործունեության կարևորագույն բաղադրիչն են հանդիսանում բարեգործությանն ուղղված նախագծերը։ IWC-ի առավել հայտնի նախաձեռնություններից է ամենամյա բարեգործական «Winter Bazaar» նախագիծը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    21°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: