ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը, փաստացի, հրաժարվում է բանակցություններից՝ պատերազմի վտանգ ստեղծելով

Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը վերջին օրերին նոր սրություն է ստացել, ինչը լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար: Ադրբեջանական ղեկավարությունը մշտապես սպառնացել է պատերազմով, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի վերջին հայտարարությունն առ այն, որ ռազմական գործողությունների վերսկսումը միջազգային իրադրությամբ պայմանավորված քաղաքական որոշման հարց է, նորություն է: Հասանովը, մասնավորապես ասել է. «Ադրբեջանական բանակը պատրաստ է ցանկացած պահի հետ բերել օկուպացված տարածքները։ Դա իրականացնելու հրամանը քաղաքական հարց է։ Հավանաբար, նման հրաման կարձակվի ամենահարմար պահին՝ ելնելով միջազգային քաղաքական իրադրությունից»։

Մինչ այդ նույն Զաքիր Հասանովը հայտարարում էր, որ «ադրբեջանական բանակը պատրաստ է հակազդել թշնամու սադրանքներին», «բանակը պատրաստ է լայնամասշտաբ ռազմական գործողությունների», «եթե բանակցություններն արդյունք չտան, Ադրբեջանն ուժ կգործադրի» և այլն: Սակայն այս անգամ ադրբեջանական կողմը չի խուսափում խոստովանելուց, որ պատրաստ է առաջինը սկսել ռազմական գործողությունները՝ առաջին իսկ հարմար պահին: Իսկ դա, ըստ էության, հրաժարում է բանակցությունների ճանապարհով քաղաքական կարգավորումից:

Այդ կերպ պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ անկախ բանակցություններից և առկա պայմանավորվածություններից՝ առաջին իսկ հարմար պահին, երբ միջազգային իրավիճակը նպաստավոր լինի, Ադրբեջանը պատերազմ կսկսի:

Սա շատ կարևոր և վտանգավոր ազդակ է իր մեջ պարունակում: Հայաստանի ու Արցախի արտաքին գերատեսչությունները պետք է ակտիվ ջանքեր գործադրեն՝ հրավիրելու միջնորդների ուշադրությունն այս շրջադարձի վրա և հասնելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հստակ արձագանքի՝ ոչ միայն ու ոչ առաջին հերթին զուտ հայտարարության տեսքով:

Չի բացառվում, որ Բաքուն այս կերպ ստուգում է կողմերի ու միջազգային հանրության արձագանքը: Եվ եթե այդ արձագանքը բավականաչափ կոշտ ու կանխարգելիչ չլինի, հետևանքները կարող են անկանխատեսելի ու ծանր լինել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: