ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ մասնակցել քաղաքի ազատագրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությանը: 

Աղբյուրի համաձայն՝ Մարտակերտի ազատագրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար Նախագահ Սահակյանը երկու ազատամարտիկի պարգեւատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, հինգ ազատամարտիկի՝ «Մարտական ծառայություն» մեդալով:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Մարտակերտի ազատագրումը ռազմաքաղաքական եւ բարոյական տեսանկյուններից՝ հավելելովոր քաղաքի ազատագրումն ամրապնդեց մեր հաջողությունները եւ դարձավ թշնամու կողմից ավերված շրջանի վերականգնման ու հետագա զարգացման կարեւոր գրավականներից մեկը:

Երկրի ղեկավարն ընդգծել էոր Մարտակերտը պետք է վերականգնի իր երբեմնի փառքըեւ հայրենիքից դուրս ապրող հազարավոր մարտակերտցիներ վերադառնան իրենց հարազատ օջախները:

«Հայրենի հողում ապրելն ու արարելըհայրենիքը պաշտպանելն ու զարգացնելն ամենակարեւոր առաքելությունն է հայ մարդու համարԲոլորիս պարտքն է՝ անել հնարավորն այս ուղղությամբ»,-իր խոսքում նշել է Բակո Սահակյանը:

Տոնակատարությանը ներկա էին պաշտոնատար անձինքներկայացուցիչներ Հայաստանից եւ սփյուռքիցհյուրեր արտերկրից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    20°  10° 
    08.05.2024
    22°  10° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: