ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն ու Հայաստանը հարաբերությունները զարգացնում են իրավահավասարության և փոխշահավետության հենքի վրա. Մեդինսկի

armenpress.am

 Ռուսաստանը և Հայաստանը, լինելով ռազմավարական գործընկերներ, հարաբերությունները զարգացնում են բարեկամության, իրավահավասարության և փոխշահավետության հենքի վրա: Այս մասին Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային համաժողովի մեկնարկին հայտարարեց Ռուսաստանի մշակույթի նախարար, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին: Ռուսաստանի հետ տնտեսական կապերը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ մեծ մաս են կազմում: «Նրա մասնաբաժինը կազմում է մոտավորապես 30 տոկոս և ամեն տարի այդ ծավալներն ավելանում են»,-ասաց նախարարը:

Հայ-ռուսական հարաբերություններում մարզերի միջև անմիջական շփումները կարևոր տեղ են գրավում և դրանց շնորհիվ են իրականություն դառնում շուկաների բացման, առևտրի ազատության և հարաբերությունների իրավահավասարության հիմնարար սկզբունքները: «Սրանք են այն ուղենիշները, որի հիման վրա ստորագրելու ենք մինչև 2021 թվականը միջմարզային համագործակցության ծրագիրը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց ՌԴ մշակույթի նախարարը:

2017 թվականի համեմատ 2018 թվականին առևտրաշրջանառությունն ավելացել է 36 տոկոսով: «Մեծ հեռանկարներ ունենք տեղեկատվահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը մեծ ներուժ ունի: Այն ընկերությունները, որոնք ՏՏ ոլորտում են աշխատում, հուսով եմ, որ կկարողանան հուսալի գործընկերներ գտնել Հայաստանում: Այստեղ կարևորությունը շարունակում է պահպանել ընդհանուր ներդրումային ֆոնդի ստեղծումը, որը կօգնի ՏՏ ոլորտում նախագծերի ստեղծմանը»,-ասաց Մեդինսկին:

Նա հեռանկար է տեսնում Հայաստանից դեպի Ռուսաստան ավելացնելու բանջարաբոստանային կուլտուրաների արտահանման ուղղությունները: «Այստեղ ևս դինամիկան լավն է: Ամեն տարի հայկական արտադրանքի վաճառքի ծավալներն ավելանում են: Այստեղ կարևոր է ռուսական առևտրային ցանցի և հայկական արտադրողների միջև կապերի ամրապնդումը: Պետք չեն ավելորդ միջանկյալ միջնորդներ»,-ասաց Վլադիմիր Մեդինսկին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: