ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի վարչակազմը պատրաստվում է անտեսել ԱՀԿ նորմերը

Associated Press/Evan Vucci

Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Կոնգրեսին ներկայացնել օրինագիծ, որը թույլ կտա Վաշինգթոնին անտեսել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահանջները, հաղորդում է Axios պորտալը, որի տրամադրության տակ է հայտնվել օրինագծի սեւագիր տարբերակը, փոխանցում է News.am-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»–ին։

Օրինագծի ընդունման դեպքում փաստաթուղթը ԱՄՆ նախագահին կօժտի միակողմանիորեն՝ առանց Կոնգրեսի հավանության ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը հաստատելու իրավունքով։ Այն նաեւ թույլ կտա անտեսել ԱՀԿ հիմնական սկզբունքները։

Կոնգրեսի աղբյուրը նշել է, որ այդպիսի փաստաթղթի ընդունումը հավասարազոր է կազմակերպությունից ԱՄՆ դուրս գալուն։

Ավելի վաղ Axios վկայակոչելով իր աղբյուրներին, որն մոտ է կանգնած այս հարցով բանակցություններին հաղորդել է, որ ԱՄՆ առաջնորդը մի քանի անգամ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնյաներին, որ ցանկանում է, որ Վաշինգթոնը լքի ԱՀԿ–ն։ Սակայն, ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը հերքել է այդ տեղեկությունը։

Ավելի ուծ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է հրաժարվել կազմակերպության անդամակցությունից, սակայն կարծիք է հայտնել, որ ԱՄՆ–ի հետ հարաբերություններում պետք է ավելի անկեղծ լինել։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: