ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը, որպես ՊԱԿ նախկին աշխատակից, գիտի` ինչպես մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց. Քլինթոն

Photo by Jamie McCarthy/Getty Images

Հիլարի Քլինթոնը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` այս շաբաթվա սկզբին Հելսինկիում Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման համար` նախազգուշացնելով, որ ԱՄՆ-ն կանգնած է «ընկերներին և դաշնակիցներին կորցնելու վտանգի առջև», հայտնում է «Sputnik News»-ը: 

2016թ.-ին Դեմոկրատներից նախագահի թեկնածու առաջադրված Քլինթոնը կրկին առաջ է քաշել ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության հարցը` նշելով, որ այս հարցում Թրամփի պահվածքն «իսկապես անհանգստացնող է և տագնապալի»:

Քլինթոնը անհանգստություն է հայտնել, թե ինչու Թրամփը հանդես չի եկել ի պաշտպանություն իր երկրի և Պուտինին չի քննադատել ենթադրյալ միջամտության համար:

«Թվում է, որ մեր նախագահին չի էլ հետաքրքրում այդ հարցը: Վլադիմիր Պուտինն ունի հստակ ռազմավարություն: Որպես ՊԱԿ (ԿԳԲ) նախկին աշխատակից նա հմտորեն կարդում է մարդկանց մտքերը և գիտի` ինչպես մանիպուլյացիայի ենթարկել նրանց: Իսկ Թրամփը փորձում է ընկերանալ նրա հետ: Սա տագնապալի է»,- ասել է Քլինթոնը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: