ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանն ԱՄՆ հետ լարվածությունը «հոգեբանական պատերազմ» է անվանել

Turkish Minute

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է ԱՄՆ –ին՝ Թուրքիան որպես գործընկեր կորցնելու հավանականությամբ, հաղորդում է «ՐԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մեկնաբանելով ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի՝ Թուրքիայում ձերբակալման մասով Անկարայի որոշումը՝ Էրդողանն ասել է. «Իմ կարծիքով սա հոգեբանական պատերազմ է: Մենք պատժամիջոցների հարցով ետ չենք կանգնի: Մենք Բրանսոնի գործով ԱՄՆ-ի հետ չենք սակարկել»: Էրդողանն ավելացրել է, որ Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել է օգնել Իսրայելում ձերբակալված թրքուհի Էբրու Օկզանի վերադարձի հարցով:  Նրա խոսքերով Էբրուն ազատ է արձակվել, սակայն նրա անձնագիրն առգրավվել են. «Մենք հարցրել են՝ հնարավո՞ր է արդյոք նրա անձնագրի փոխանցում ԱՄՆ-ին»: Թուրքիայի ղեկավարը նշել է, որ դրա դիմաց ազատ կարձակի Բրանսոնին:

Հիշեցնենք, որ ազգությամբ թրքուհի Էբրու Օկզանն Իսրայելում ձերբակալվել է ՀԱՄԱՍ շարժման հետ առնչության մեղադրանքով:ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելը վերջինիս հետ է ուղարկել հուլիսի 15-ին:

Ինչ վերաբերում է ամերիկացի քահանայի ձերբակալմանը Թուրքիայում, ապա նա մեղադրվում է այդ երկրում ահաբեկչական համարվող գյուլենական խմբավորմանը հարելու մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: