Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության հայցի հիման վրա Բաքվի դատարանը որոշել է արգելափակել az24saat.org կայքը:
Նախարարության ներկայացուցիչը դատարանում պնդել է, որ կայքը կողմնակալ և զրպարտիչ բնույթի հոդվածներ է հրապարակել, անտեսել է դրանք հեռացնելու՝ գերատեսչության պահանջները:
Կայքի խմբագիր Վուղար Գուրդղանլին և նրա փաստաբանը ժամանակ են խնդրել ներկայացված հայցի մանրամասներին ծանոթանալու համար, սակայն դատարանը մերժել է նրանց միջնորդությունը: Նրանք մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը, գրում է Azatutyun-ը:
Իրավապաշտպան խմբերը բազմիս պնդել են, որ Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ: