ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանրային վայրերում ծխելը կտուգանվի 50,000 դրամով

NBC News

 Հանրային վայրերում ծխելու համար կարող է սահմանվել 50,000 դրամ տուգանք, ծխախոտային արտադրանքի գովազդի համար՝ 800,000: «Երկիր Մեդիայի» փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, փոխանցում է yerkirmed.am կայքը:

Պաշտոնատար անձը կարող է տուգանվել 200,000 դրամով, եթե իր տարածքում խախտվի ծխախոտի մասին օրենքը, իսկ նա անհրաժեշտ քայլեր չձեռնարկի իրավախախտման կանխարգելման համար:

Նանուշյանն ասել է, որ հակածխախոտային օրինագիծը դեռևս գտնվում է մշակման փուլում:

«Գործող օրենքում ցանկացած գովազդում՝ ծխախոտի թաքնված գովազդ անելու համար տուգանքը 500,000 դրամ է, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտումը կրկնելու դեպքում՝ 1 մլն դրամ: Մշակվող ծրագրում սահմանված է նաև, որ 800,000 դրամը կկրկնապատկվի երկրորդ անգամ խախտելու դեպքում»,- նշել է Նանուշյանը:

Նրա խոսքով՝ նոր օրինագծով ծխելը կարգելվի բոլոր հանրային տարածքներում և հասարակական վայրերում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: