ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սկրիպալների գործով մեղադրյալների հայտարություններն էլ ավելի շատ հարցեր են առաջացնում

Business Insider

Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի շուրջ նոր սկանդալ է հասունանում Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի միջև:

Նախօրեին Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը, որոնք, ինչպես պնդում են Մեծ Բրիտանիայի իշխանությունները, ներգրավված են Սկրիպալների թունավորման գործում,  հարցազրույց են տվել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, որի ժամանակ հերքել են իրենց վերագրվող բոլոր մեղադրանքները:

Պետրովը և Բոշիրովը պնդում են, որ իրենք որպես զբոսաշրջիկներ են այցելել Սոլսբերի և ոչինչ չեն իմացել Սկրիպալների մասին, ինչպես նաև երբևէ որևէ կապ չեն ունեցել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության հետ:  Հարցին, թե արդյոք նրանց մոտ օծանելիքի սրվակ է եղել, որը ցուցադրում է բրիտանական կողմը` որպես կատարված հանցագործության իրեղեն ապացույց, նրանք նշել են, որ այդ վարկածը «պարզապես հիմարություն» է:

Հարկ է նշել, որ կասկածյալների հարցազրույցն փաստացի հերքում է Մեծ Բրիտանիայի կողմից առաջ քաշած մեղադրանքները Ռուսաստանի նկատմամբ: Սակայն, որքանով են հնչած հայտարարությունները ճշմարտացի, դժվար է ասելը: RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը BBC Newsnight-ի հետ զրույցի ժամանակ չնայած հերքել է բրիտանական հետախուզական ծառայությունների կողմից հնչեցրած մեղադրանքները, սակայն միևնույն ժամանակ նշել, որ  «հիմքեր չունի հավատալու այդ տղամարդկանց»: «Հիմքեր չունեմ հավատալու այդ մարդկանց, բայց ես ավելի քիչ հիմքեր ունեմ հավատալու բրիտանական գաղտնի ծառայությանը»,- ասել է Սիմոնյանը:

Սակայն, հատկանշականն այն է, որ Սիմոնյանի խոսքով Ալեքսանդր Պետրովը և Ռոսլան Բոշիրովը RT-ին տված հարցազրույցից անմիջապես հետո անհետացել են:

Սիմոնյանը նշել է, որ Պետրովն ու Բոշիրովն իրեն խոստացել են լուսանկար ուղարկել, որն արվել է Սոլսբերիի տաճարի ֆոնին, սակայն դա դեռ տեղի չի ունեցել, իսկ հեռախոսահամարը, որով վերջիններս կապ են հաստատել իր հետ, անհասանելի է: Նա նաև հայտնել է, որ Սկրիպալների թունավորման մեջ մեղադրվողները հարցազրույցից առաջ պայմանավորվել էին, որ դա լինելու է իրենց առաջին ու վերջին հարցազրույցը և չեն տվել որևէ տեղեկություն, որով հնարավոր կլինի գտնել նրանց…

Նշենք նաև, որ Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսների հարցազրույցը փոխադարձ մեղադրանքների առիթ է դարձել Ռուսաստանի ու Մեծ Բրիտանայի ԱԳՆ ներկայացուցիչների միջև:  Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` Մեծ Բրիտանայի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանելով հարցազրույցը այն «Ռուսաստանի կողմից հարցի շփոթեցման ու ստի» հերթական օրինակ է անվանել:  «Կառավարությանն ակնհայտ է, որ այս մարդիկ ռուսական ռազմական հետախուզության՝ ԳՀՎ-ի սպաներ են և որ նրանք չափազանց թունավոր ապօրինի քիմիական զենք են օգտագործել մեր երկրի փողոցներում», - նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ, իր հերթին, անդրադառնալով Բրիտանայի ԱԳՆ-ի այս հայտարարությանն, ասել է.«Եվ սա ասում են ԱԳՆ-ի այն նույն մարդիկ, ովքեր պնդում էին, որ Պետրովի ու Բոշիրովի անձնագրերը տրվել են կեղծ անուններով: Բորիս Ջոնսոնը ժամանակին լքեց ոչ թե այս խորտակվող, այլ Թերեզա Մեյի վերահսկողության տակ գտնվող նավակը»:  

Այսպիսով, ենթադրյալ կասկածյաների հարցազրույցն ավելի խճճեց այս գործը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: