Ռուբլու արժեզրկումը ՀՀ տնտեսության վրա առայժմ բացասական մեծ հետևանքներ չի ունենա
Զարգացած երկրների շուկաներում շարունակվում է արդեն մի քանի ամիս ընթացող ազգային արժույթների արժեզրկման գործընթացը: Բացառություն չէ նաև Ռուսաստանը:
Որպես աշխարհի առաջատար տնտեսությունների արժույթների արժեզրկման հիմնական պատճառ՝ հանդես են գալիս երկու հիմնական գործոն` դոլարի փոխարժեքի կայունացումը և օտարերկրյա կապիտալի արտահոսքն այդ երկրներից:
Վերջինի մասով, կոնկրետ ՌԴ պարագայում, պատճառների համախառն պատկերում «առյուծի բաժինը» պատժամիջոցներինն է, որոնք ավելի անորոշ են դարձնում ռուսական ներդրումային միջավայրը: Մյուս կողմից, ավելի գլոբալ գործընթացների արդյունքում, զարգացած երկրներն օտարերկրյա ներդրումների համար դարձել են սպառված շուկաներ, ինչն արտասահմանյան կապիտալն ուղղում է առավելապես զարգացող՝ նոր շուկաներ:
Ռուսական ռուբլու արժեզրկման հնարավոր պատճառներից առավել մեզ կարող է և պետք է հետաքրքրի դրա ազդեցությունը հայաստանյան տնտեսության վրա: Բնական է, որ պատճառահետևանքային կապը կա և հետևանքները կլինեն բացասական: Այս իմաստով, որպես առաջին խոցելի ուղղություն՝ հանդես են գալիս տրանսֆերտները, որոնց մեծ մասը Հայաստան շարունակում են մտնել հենց Ռուսաստանից: Միանշանակ է, որ արժեզրկված տրանսֆերտներն այն ընտանիքների համար, որոնց մոտ դա եկամուտի հիմնական/միակ աղբուրն է, կառաջացնեն սոցիալական բավական մեծ խնդիր: Մյուս կողմից, ավելի ինստիտուցիոնալ դիտարկման պարագայում, չպետք է մոռանալ, որ ՌԴ հանդիսանում է Հայաստանի առաջին առևտրային գործընկերը, մինչդեռ ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունն իրականանում է դոլարով: Այսպես, դոլարի բարձրացող և ռուբլու անկող փոխարժեքներից առաջացող ճեղքն առնվազն կնպաստի ՌԴ-ից ներկրվող ապրանքների գների բարձրացմանը: Արդարության համար պետք է նշել, որ նվազող ռուբլուց կարելի է օգուտներ ակնկալել արտահանման ոլորտում, սակայն դա աննշան կլինի, քանի որ առևտրաշրջանառության հաշվեկշռում ներկրումը շարունակում է գերազանցել արտահանմանը:
Պետք է նշել, որ վերոնշյալ հետևանքներից ամենամոտը հենց տրանսֆերտների արժեզրկումը կլինի, սակայն, հաշվի առնելով ձմեռային սեզոնի մոտ լինելը, այն էական ազդեցություն չի թողնի Հայաստանի տնտեսության վրա: Մնացածի մասով, հետևանքներն ավելի երկարաժամկետ բնույթ են կրում, սակայն այս իմաստով առավել վտանգավոր են բացասական սպասումները, որոնք առայժմ նվազագույն մակարդակի վրա են, քանի որ դեռևս չկա ահազանգը ՌԴ տնտեսության իրական հատվածից:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
