Այս պահի դրությամբ Ալիև-Փաշինյան հանդիպում չի սպասվում
Դատելով նախօրեին Նյու-Յորքում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում արված հայտարարություններից՝ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի սպասվում։ Փոխարենը, ծրագրվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային նոր այց։
Ընդհանուր առմամբ, հանդիպման մասին բավական սուղ տեղեկատվություն է տարածվել։ Շուրջ երեք ժամ տևած՝ նախ համանախագահների մասնակցությամբ, հետո առանձնազրույցի ձևաչափով հանդիպման վերաբերյալ միայն նշվում է, որ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հիմնահարցի կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վերաբերյալ, ինչպես նաև զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։ Այս ընդհանրական ձևակերպումները, համատեղ հայտարարության բացակայությունն ու ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի դիտարկումն առ այն, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը պետք է բովանդակային լինի և դրանից առաջ պետք է «ձեռք բերվեն պայմանավորվածություններ, օրինակ՝ կարգավորման սկզբունքների վերաբերյալ» ցույց են տալիս, որ կողմներն այսօր դեռևս դիրքորոշումների հստակեցման փուլում են։
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո բանակցային գործընթացը որոշակի դադարի փուլում է։ Դրա պատճառը թե՛ ՀՀ նոր իշխանությունների կողմից արված նոր շեշտադրումներն ու հայտարարություններն են բանակցային գործընթացի վերաբերյալ, թե՛ ադրբեջանական կողմի ձգտումը հասկանալ նոր իրավիճակն ու օգուտներ քաղել դրանից։
Չնայած երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնում շարունակել երկխոսությունը, այսօր, ըստ էության, բանակցային առարկայի հստակեցման կարիք է առաջացել, ինչն էլ փորձում են անել միջնորդները։
Ստեղծված իրավիճակում, հայտարարված բավական բարձր նշաձողի ֆոնին հայկական կողմի խնդիրն է թույլ չտալ դիրքերի թուլացում և բանակցային գործընթացի մեկնարկ մեզ համար ոչ նպաստավոր պայմաններով։ Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանում շարունակվող ներքաղաքական զարգացումներն ու շուտափույթ արտահերթ ընտրություններ անցկացնելու իշխանությունների ջանքերը, կարելի է ենթադրել, որ դժվար թե բանակցությունների վերսկսումը մոտ ապագայի հարց կլինի։
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ