ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկվել են հարկային համակարգում փոփոխությունների իրականացման հայեցակարգով ներկայացված առաջարկությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության հարկային համակարգում փոփոխությունների իրականացման հայեցակարգով ներկայացված առաջարկությունները: 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել եկամտային հարկի և շահութահարկի դրույքաչափերի նվազեցման, շրջանառության հարկի շեմի, միկրոձեռնարկատիրության հարկման, արտոնագրային հարկի համակարգերում փոփոխությունների շուրջ առաջակություններին ու տարբերակներին, ինչպես նաև դրանց՝ պետական բյուջեի եկամուտների նկատմամբ հնարավոր ազդեցություններին: Ներկայացված առաջարկությունների շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: 

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հարկային բարեփոխումների ուղղությամբ պետք է ընդունել համարձակ որոշումներ և շարժվել առաջ: Նրա խոսքով՝ բարեփոխումները պետք է նպաստեն հարկ վճարողների վարքագծի դրական փոփոխություններին, հարկային համակարգի պարզեցմանը, ներդրումային միջավայրի բարելավմանն ու աշխատանքի խրախուսմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել աշխատանքները հարկային համակարգի հետևողական բարելավման ուղղությամբ և, հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները, հայեցակարգում իրականացնել լրամշակումներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2025
       
    24.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: