ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ընտրական օրենսգրքի չընդունումը բաց թողնված հնարավորություն էր. Պյոտր Սվիտալսկի

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ցավալի է համարել ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի չընդունումը, փոխանցում է Մեդիամաքս-ը:

«Ափսոսում ենք, որ երեկ այդ փաթեթի ընդունման համար բավարար ձայներ չապահովվեցին, քանի որ այդ փոփոխությունները դրական գնահատական էին ստացել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից։ Առաջարկված փոփոխությունների որոշ մասն էլ կատարվել էր Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի առաջարկությունների հիման վրա»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Պյոտր Սվիտալսկին։

Ըստ ԵՄ պատվիրակության ղեկավարի՝ փաթեթի չընդունումը «բաց թողնված հնարավորություն էր»։

«Կարծում ենք, որ վաղ թե ուշ ՀՀ Ընտրական օրենսգրքում դրական փոփոխություններ կլինեն»,- ասել է նա։

«Մենք գնահատում ենք Հայաստանի կառավարության ու փորձագետների ջանքերը և կշարունակենք աջակցել առաջիկա ընտրությունների կազմակերպման հարցում»,- ասել է Սվիտալսկին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: