ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ներգաղթյալների քարավանը» լուրջ գլխացավանք կարող է դառնալ Թրամփի իշխանության համար

Independent

Կենտրոնական Ամերիկայից Միացյալ Նահանգներ շարժվող ներգաղթյալների քարավանի հարյուրավոր անդամներ արդեն հասել են Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո: 450 հոգուց բաղկացած ներգաղթյալների խումբը որոշել է կացություն հաստատել Մեքսիկայի մայրաքաղաքում այնքան ժամանակ,  մինչև քարավանի մյուս անդամները կմիանան իրենց: Նշենք, որ Մեխիկոն այն վայրն է, որտեղ քարավանի անդամները պետք է վերջնական որոշում կայացնեն` կամ առաջ շարժվել, կամ մշտական բնակություն հաստատել Մեքսիկայի սահմաններում, կամ էլ հետ վերադառնալ իրենց ծագման երկրներ:

Նշենք, որ առաջին և ամենամեծ խումբը, որը հիմնականում բաղկացած էր Հոնդուրասի միգրանտներից, մուտք է գործել Մեքսիկա հոկտեմբերի 19-ին, որից հետո նրանց են հետևել ներգաղթյալների բազմաթիվ այլ  խմբեր: Մեքսիկայի իշխանությունների տվյալների համաձայն՝ ներգաղթյալների թիվն ամբողջ երկրի տարածքում ավելի քան 5 հազար է: Նրանցից չորս հազարը գտնվում է Վերակրուս նահագում: Միգրանտների մեծ մասի խոսքով` մարդիկ փախչում են աղքատությունից, գործազրկությունից և քաղաքական անկայունությունից, որոնք նկատվում են Հոնդուրասում, Գվատեմալայում, Սալվադորում և Նիկարագուայում:

Սակայն հարկ է նշել, որ ԱՄՆ-ում նրանց ամենևին էլ չեն սպասում: Անձամբ անդրադառնալով ներգաղթյալների քարավանի հարցին` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում ոչ միայն սպառնացել է Գվատեմալայի, Հոնդուրասի և Սալվադորի իշխանություններին զրկել ֆինանսական օգնությունից, եթե այդ երկրների իշխանությունները չկարողանան վերջ դնել միգրանտների կողմից սահմանների անխոչընդոտ հատմանը, այլ նաև զգուշացրել է, որ սահմանին զինվորականներ են սպասում: «Նրանց կանգնեցնելու նպատակով մենք Մեքսիկայի հետ սահմանին արդեն իսկ զորքեր ենք տեղակայել: Ես նկատեցի նաև, որ այնտեղ փշալար են տեղադրել։ Երբեմն այն կարող է շատ գեղեցիկ լինել»,- ասել է Թրամփը:

Պենտագոնից էլ, իրենց հերթին, հայտարարել են, որ Մեքսիկայի հետ սահմանին ուղարկված բոլոր զինծառայողները մտադիր են գործել օրենքի սահմաններում` դիմելով անգամ զենքի կիրառմանը: Սակայն բուռն քննադատություններից  հետո Թրամփը շտապեց որոշ չափով մեղմել իրավիճակը՝ հայտարարելով, որ ԱՄՆ զինվորականները չեն կրակի միգրանտների քարավանի վրա, այլ նրանց պազապես կձերբակալեն:

Միևնույն ժամանակ ներգաղթյալներին ԱՄՆ-ում ապաստանի տրամադրման նոր պլանը կարող է կատարողական կարգով ընդունվել հենց այս շաբաթ: Այդ պլանի համաձայն՝ այլևս անօրինական ճանապարհով երկիր մտած ներգաղթյալները չեն կարող ազատ ապաստան հայցելու դիմումներ  ներկայացնել: Բոլոր ապաստան հայցողները, որոնց կբռնեն սահմանն անօրինականորեն հատելիս, կպահվեն վրաններում և չեն ազատվի մինչև դատական քննությունը:

Նշենք, որ ներգաղթյալների այս անակնկալ այցն առաջին հայացքից պայթունավտանգ իրավիճակ է ստեղծում ԱՄՆ-ի իշխանությունների համար: Մի կողմից, եթե Թրամփը նրանց նկատմամբ որոշակի զիջումների գնա, ապա երկրի ներսում հանրապետականներին կմեղադրեն ապօրինի միգրացիայի դեմ պայքարի խոստումը չկատարելու համար: Մյուս կողմից, եթե միգրանտները փորձեն հատել սահմանը և արդյունքում լինեն մարդկային կորուստներ, Թրամփին ամբողջ աշխարհում կսկսեն կմեղադրել դաժանության համար:

Քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը` Թրամփը փորձում է ներգաղթյալների մուտքն իր երկրի սահմաններ կանխել նաև ճնշումներ գործադրելով Մեքսիկայի իշխանությունների վրա: Ի դեպ այս ուղղությամբ որոշակի առաջընթաց արդեն իսկ առկա է: Մեքսիկայի իշխանությունների տվյալներով` վերջին շաբաթների ընթացքում արդեն իսկ 2 779 միգրանտ դիմել են փախստականի կարգավիճակ ստանալու, իսկ մոտ 500 մարդ դիմել է իրենց ծագման երկիր վերադառնալու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: