ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ՀԱՊԿ-ում բարդ իրավիճակում է հայտնվել

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, Աստանայում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ այդպես էլ չհաջողվեց համաձայնության գալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակում կատարելու հարցով։ Ղեկավարները 1,5-ի փոխարեն հարցը քննարկեցին 3 ժամ, իսկ արդյունքում դրա լուծումը հետաձգեցին մինչև դեկտեմբերի սկզբին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հաջորդ հանդիպումը։

Հայաստանը պայքարում է այդ պաշտոնում մինչև իր ժամկետի ավարտը՝ 2020թ․-ը, Յուրի Խաչատուրովի փոխարեն իր նոր թեկնածուին նշանակելու համար, սակայն Բելառուսն ու Ղազախստանը պնդում են պաշտոնը ռոտացիոն կարգով Բելառուսին փոխանցելու վրա։ Ելնելով Նուրսուլթան Նազարբաևի այն հայտարարությունից, թե Հայաստանից նշանակված նոր պաշտոնյան մնացած ժամանակում չի հասցնի նույնիսկ այցելել կառույցի անդամ բոլոր երկրներ, ցույց է տալիս, որ որքան հետաձգվի հարցի լուծումը, այնքան ավելի փոքր կլինի հայաստանցի թեկնածուի հաստատման հավականությունը։

Յուրի Խաչատուրովի դեմ նրա պաշտոնավարման օրոք քրեական գործի հարուցումը ՀԱՊԿ գործընկերների կողմից ընկալվեց որպես հարված կառույցի հեղինակությանը, և Բելառուսը, օգտվելով ստեղծված բացասական ֆոնից, ձգտում է մոտեցնել իր հերթը՝ այդ հարցում վայելելով Աստանայի աջակցությունը։

Հայաստանի համար սա, առաջին հերթին, կառույցի ներքո իր դիրքերը չզիջելու հարց է։ Առավել ևս գործող իշխանությունների պարագայում սա բավական սկզբունքային է՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի գործընկերների հետ շփման տոնայնությունը փոխելու, հարցեր բարձրացնելու և դրանք լուծելու Փաշինյանի խոստումները։ Այժմ այս հարցերի լուծմանն անցնելուց առաջ խնդիր է առաջացել դիմակայելու նրանց ճնշմանը, ինչն ավելի է բարդանում պայմանավորված այն հանգամանքով, որ այդ թիմում (ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների) Փաշինյանը նոր է։

Դրա հետ մեկտեղ, Հայաստանի կողմից ամեն գնով այս պաշտոնը պահպանելու ձգտումը ևս կարող է մարտահրավերներ պարունակել, եթե դրա դիմաց իշխանությունները ստիպված լինեն մեծ զիջումների գնալ օրակարգային այլ հարցերում։ Դա առավել քան արդիական է դառնում ՀԱՊԿ-ում դիտորդ երկրի կարագավիճակի և ՀԱՊԿ-ի հետ գործընկերության ինստիտուտի ձևավորման ֆոնին` հաշվի առնելով շրջանառվող լուրերն այն մասին, որ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալուն հավակնում է Ադրբեջանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: