ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը Եվրոպայի ամենառազմականացված երկիր է ճանաչվել

Ազատություն

Հայաստանը 2017 թվականին ընդգրկվել է աշխարհի 10-ը ամենառազմականացված երկրների ցանկում, միաժամանակ, Եվրոպայի ամենառազմականացված երկիրն է ճանաչվել։  Այս մասին են վկայում Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի կողմից հրապարակվող Ռազմականացման գլոբալ ինդեքս 2018-ի տվյալները, հայտնում է NEWS.am-ը։

Տասնյակում ներառված են Իսրայելը, Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հորդանանը, Բրունեյը և Բելառուսը։ Զեկույցում նշվում է, որ այս երկրները մեծ ռեսուրսներ են հատկացնում ռազմական կարիքներին մյուս ոլորտների համեմատ։

«Չնայած 2016 թվականին ապրիլյան էսկալացիայից հետո հրադադարի շուրջ բանակցություններին, վերջին երկու տարիներին Լեռնային Ղարաբաղի շրջանում գրանցվել են հրաձգություններ և ադրբեջանական անօդաչու սարքի մեկ հարձակում։ Դրա հետևանքով շարունակվում է լարվածությունը շրջանում, Հայաստանը (3) և Ադրբեջանը (12) շարունակում են չափազանց շատ ռեսուրսներ ներդնել զինված ուժերում»,-ասված է զեկույցում։

Նշենք, որ Վրաստանը 52-րդ տեղում է, Թուրքիան՝ 20-րդ և Իրանը՝ 22-րդ։

Զեկույցը հիմնված է 2017 թվականի տվյալների վրա և պարունակում է 155 երկրների մասին տեղեկություն։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: