ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ը հաստատեց միգրացիայի մասին համաձայնագիրը

eadaily.com

ՄԱԿ-ի միջկառավարական խորհրդաժողովը ավելի քանի 150 երկրներից տարբեր մակարդակների պատվիրակությունների մասնակցությամբ դեկտեմբերի 10-ին Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում հաստատել է Անվտանգության, կանոնակարգված ու օրինական միգրացիայի գլոբալպակտը, հայտնում է РИА Новости-ն: 

Պակտը մի կողմից ենթադրում է միգրանտների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում և ընդհանրացում, նրանց տարրական իրավունքների իրականացումը, արժանապատիվ աշխատանք գտնելու հարցում օգնություն, ուղեկցում միգրացիայի բոլոր փուլերում, անհրաժեշտ փաստաթղթերով, հյուպատոսական ծառայություններով  ապահովում, մյուս կողմից` հավաքական պայքար անօրինական միգրացիայի դեմ, անօրինական միգրանտների ապահով և արժանապատվի վերադարձը հայրենիք ապահովելու, նրանց ռեադմիսիայի և լիարժեք վերաինտեգրման ուղղությամբ համագործակցություն:

Փաստաթուղթը, որի տեքստը մշակվել էր գործնականում ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների վեցամսյա քննարկման ընթացքում, իրավաբանորեն պարտադիր ուժ չունի, այն միայն գլոբալ համագործակցության ճանապարհ է բացում այդ ոլորտում: Ինչպես սպասվում է, պակտը կհաստատվի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: