ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել ազատ պայմաններում. ԵԱՀԿ դիտորդական խումբ

armenpress.am

Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել ազատ պայմաններում և կրել են ժողովրդի լայն վստահությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ դիտորդական խմբի հատուկ համակարգող Պետր Օսուսկին՝ ներկայացնելով իրենց դիտորդական խմբի եզրակացությունը Ազգային ժողովի ընտրություններում:

«Հայաստանում գործել են բաց քաղաքական բանավեճերը ներառյալ ԶԼՄ-ների մասնակցությամբ և առցանց: Խախտումների ընդհանուր բացակայությունը, այդ թվում ՝ քվեների առք ու վաճառքի և ճնշումների բացակայությունը, հնարավորություն են տվել իրականացնել իրական մրցակցություն: Մեր բոլոր դիտորդները նշել են, որ ընտրական օրենսգրքի բոլոր ընթացակարգերը պաշտպանված էին: Մարդկանց շատ-շատերը նշել են, որ ընտրությունները և քարոզարշավի ընթացքը եղել են բաց և պարզ, ինչպես նաև կայացել են բովանդակային բանավեճեր: Դիտորդները նաև նշել էին, որ կցանկանային լիդերների բանավեճեր լինեին նաև իրենց երկրներում»,-ընդգծեց ԵԱՀԿ դիտորդական խմբի համակարգողը:

Նրա խոսքով՝ որոշակի մտահոգություն և անհանգստություն է առաջացրել ընտրությունների ֆինանսավորման կարգը, որը ստեղծել է որոշ անհավասար պայմաններ:

Օսուսկին հավելեց, որ մրցակիցները հնարավորություն են ունեցել իրականացնել իրենց քարոզարշավները, և բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծվել էին հավասար պայմաններ հավաքների ազատ անցկացման համար:

«Այսօրվա Հայաստանի իշխանությունն արտահայտել է իր քաղաքական կամքը ընտրությունները անցկացնել արդար և հավասար պայմաններում, ինչպես նաև այդ իշխանությունը չի խրախուսել քվեների առք ու վաճառքը: Բայց ամեն դեպքում որոշակի փոփոխություններ են անհրաժեշտ, և այդ առումով մեր կազմակերպությունը հանձնարարականներ և առաջարկներ է ներկայացրել,, որոնք  մենք կցանկանային, որ իրականացվեր»,- ասաց Օսուսկին:

Նրա կարծիքով՝ այս ընտրությունները Հայաստանին բերել են դրական էներգիա:

«Ժողովրդավարությունը չի կարող առաջ գնալ առանց լայն հանրության վստահության և հաճելի է նշել, որ ընտրությունների ժամանակ կար այդ վստահությունը և դա էր այս ընտրությունների հիմնական բնութագիրը»,- եզրափակեց Օսուսկին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: