2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց
2018 թվականն Ադրբեջանի համար համեմատաբար կայուն, լուրջ ցնցումներից զուրկ տարի էր: Այո´, անակնկալներ անկասկած կային, և նրանք վերաբերում էին ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական իրավիճակին: Ամենամեծ անակնկալը, սակայն, նախագահական ընտրությունների տեղափոխումն էր ավելի մոտ ժամկետի:
Ինչու Ալիևը նախագահական ընտրություններն անցկացրեց 7 ամիս շուտ
Դա անակնկալ էր ոչ միայն ժողովրդի, այլև Ալիևի մերձավոր շրջապատի համար: Ալիևը երկիրը կանգնեցրեց փաստի առաջ: Ընտրությունների ամսաթվի փոփոխության պաշտոնական վարկածի համաձայն` պատճառը 2018 թվականի երկրորդ կեսին ծրագրված այլ խորոշ միջոցառումների հետ համընկնումից խուսափելն էր: Ալիևի օգնական Ալի Հասանովը հայտարարել էր, որ խոսքը մայիսին Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակի և Միջազգային մարդասիրական համաժողովի շրջանակներում ծրագրված միջոցառումների մասին է: «Այդ միջոցառումների մեծ մասը ծրագրված է տարվա վերջին և կհամընկնեն ընտրությունների հետ», - հայտարարել էր պաշտոնյան: Սակայն և´ Ադրբեջանում, և´ դրսում պարզ էր ընտրությունների ամսաթվի փոփոխությամբ Ալիևը ցանկանում էր միանգամից մի քանի «նապաստակ» սպանել. թույլ չտալ իրական ընդդիմության` ընտրություններին նախապատրաստվելը և երկրում դժգոհության աճը, հաղթել ներադրբեջանական կլանների պատերազմում (կլանների միջև պայքարը սրվել է այն բանից հետո, երբ Ալիևն իր կնոջը` Մեհրիբան Ալիևային, նշանակեց երկրի փոխնախագահ: Բավականին ազդեցիկ պաշտոնյա Ռամիզ Մեհտիևին, ում դուր չէր եկել Մեհրիբանի նշանակումը, հաջողվեց պահպանել իր դիրքերը. նրան աջակցել է Հեյդար Ալիևի հին թիմը), ինչպես նաև ապահովել լիովին վերահսկելի հաղթանակ:
Ընդդիմությունը հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները: «Մուսավաթ» կուսակցության կարծիքով, ընտրություններն ազատ և թափանցիկ չէին, դրանց արդյունքները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամարտահայտումը: Այն փոքրաքանակ դիտորդները, ովքեր հասցրել էին մասնակցել արագ կազմակերպված ընտրություններին, վատ գնահատականներ են տվել դրանց: Սակայն Ադրբեջանի առաջնորդն, անտեսելով ամեն ինչ, 4-րդ անգամ գլխավորեց Ադրբեջանը:
Դժգոհություն
Նավթի գների անկումն ազդել է երկիր տնտեսական դրության վրա: Չնայած Ադրբեջանի հարստությունների մասին կարգախոսներին` բնակչության եկամուտների միջին վիճակագրական ցուցիչներն այնպիսին են, ինչպիսին Հայաստանում է (չնայած մեր երկրի շրջափակման). Դժգոհությունները մի քանի անգամ տարվա ընթացքում արտահայտվել են անկարգություններով: 2018 թվականին անկարգություններ են տեղի ունեցել Ադրբեջանի երկրորդ քաղաքում` Գյանջայում: Թեև ադրբեջանական ԶԼՄ-ները հնարավորինս կրճատել են իրադարձությունների իրական մասշտաբը, սակայն փաստերը այլ բանի մասին են խոսում` քաղաքապետի վրա մահափորձ է կատարել, անկարգությունների ժամանակ սպանվել են ոստիկանության սպաներ, ձերբակալվել է մոտ 40 մարդ: Ադրբեջանում հայտարարել են, որ տեղի ունեցածը իսլամիստների ձեռքի գործն է: Սակայն եղել են անհեթեթ վարկածներ ևս` Գյանջայի իրադարձություններում մեղադրել են հայերին (!): Ընդհանրապես, ամբողջ տարվա ընթացքում դժգոհություններն այս կամ այն չափով իրենց զգալ են տվել բողոքի ակցիաներով, ինչպես նաև միջազգային և եվրոպական կառույցների տարբեր հայտարարություններով, որոնք բավականին խոսուն էին Ադրբեջանում տիրող բռնապետության մասին:
Ադրբեջան-Եվրոպա. պահանջվում է ժողովրդավարություն
Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ են: Եվրոպային ձեռնտու է գազ ստանալ Ադրբեջանից, ուստի ստիպված է աչք փակել այդ երկրում տիրող բռնատիրության, հակաժողովրդավարության և կառուպցիայի վրա: 2018 թվականի մայիսին կայացել է Հարավային գազային միջանցքի բացումը, որով ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրից գազը կմատակարարվի Եվրոպա: Սակայն, չնայած դրան` 2018 թվականին եվրոպացիներն Ադրբեջանի հանդեպ պահանջկոտություն են ցուցաբերել. Եվրամիության և Ադրբեջանի միջև գործընկերության համապարփակ համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրելու միայն 2019 թվականին` 2017-ի փոխարեն: Ի թիվս այլ պահանջների կապված մարդու իրավունքների, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ` եվրախորհրդարանականները պնդում էին, որ մինչև համաձայնագրի կնքումը ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Արդյունքում ՄԻԵԴ-ին հաջողվեց հասնել Ադրբեջանի գլխավոր քաղբանտարկյալի` Իլգար Մամեդովի ազատ արձակմանը:
2018 թվականը հատկանշական էր նաև նրանով, որ հրապարակվեցին փաստեր ապացուցող եվրոպացի քաղաքական գործիչների կողմից կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերի լոբբինգով զբաղվելու մասին: ԵԽԽՎ-ն այս սկանդալի կապակցությամբ պատժամիջոցներ սահմանեց Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նկատմամբ:
Ադրբեջանը ձգտո՞ւմ է դեպի ՀԱՊԿ
Ամբողջ 2018 թվականին Ադրբեջանն իր հարաբերությունները կառուցել է նաև տարածաշրջանային կարևոր խաղացողների հետ: Օգոստոսին վերջապես սահմանվեց Կասպից ծովի իրավական կարգավիճակը` համապատասխան կոնվենցիա ստորագրվեց Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի միջև: Այս համաձայնագիրը կարելի է անվանել պատմական, քանի որ Կասպից ծովի կարգավիճակի մասին բանակցությունները շարունակվում են 1996 թվականից:
Թուրքիայի հետ հարաբերություններն ամբողջ տարին ինչպես միշտ եղել են եղբայրական: Ավելին, թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության շրջանում Բաքվում սկսեցին ամերիկյան դոլարներ վառել և iphone-ներ ջարդել, սակայն բանը չհասավ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների վատացմանը:
Փոխարենը, Հայաստանում իշխանափոխության ֆոնին ակտիվացան Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: Պուտինն ու Ալիևը հայտարարել են երկկողմ հարաբերությունների զարգացման 5 առաջնահերթությունների մասին: ԵԱՏՄ «հայր» Ալեքսանդր Դուգինը հայտարարել է, որ «Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, սակայն իրականում Ռուսաստանը որպես ռազմավարական գործընկեր տեսնում է Ադրբեջանին»: Այս համատեքստում հետաքրքրական է ռուս հայտնի փորձագետների, ինչպես նաև Պետդումայի պատգամավորի մասնակցությունը «Ադրբեջանը Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն է Հարավային Կովկասում» թեմայով ֆորումին: Հենց այդ ընթացքում ԶԼՄ-ները սկսեցին շրջանառել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը: Նույնիսկ, իրազեկ աղբյուրներին հղումով, հաղորդվում է, որ Ալիևը պատրաստ է եղել մասնակցել Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին, սակայն դրան դեմ է արտահայտվել Հայաստանը: Այս պահին առնվազն Բելառուսն ու Ղազախստանն աջակցում են Ադրբեջանի` ՀԱՊԿ անդամակցությանը:
ՀակաՀայաստան
Ամբողջ տարվա ընթացքում, ինչպես որ նախորդ տարի, շարունակել են Ադրբեջանում գերիշխել հակահայկական տրամադրությունները և ազդել այդ երկրի քաղաքականության վրա: Բնականաբար Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն ազդել է ադրբեջանական իշխանությունների` Ղարաբաղյան հակամարտության թեմայով հռետորաբանության վրա: Միևնույն ժամանակ այն շոկային է դարձել ադրբեջանական հասարակության համար, որին պետք էր անհապաղ «զսպել»: Բանը հասավ նույնիսկ նրան, որ ադրբեջանցի ֆուտբոլիստը ստիպված էր ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ դրված լայքի համար: Հայ-վրացական ծագում ունեցող բելառուսցի բլոգերը, ով իր նյութերը հրապարակում է Влад Мага կեղծանվամբ, ենթարկվել է հետապնդումների Ադրբեջան այցելության համար: Ցանկը կարելի է դեռ երկար շարունակել, սակայն անվիճելի է մնում մեկ փաստ` ամբողջ 2018 թվականի ընթացքում հայաֆոբիան մնացել է ադրբեջանական քաղաքականության կարևոր մասը, որը դժվար թե 2019 թվականին փոխվի:
Հարկավոր է խաղաղություն
Ի հեճուկս Ադրբեջանի միլիտարիզացմանը, աճող ռազմական ծախսերին, Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությանը` ադրբեջանցի ժողովրդին և այդ պետությանը խաղաղություն է հարկավոր: Խաղաղություն, որը տարածվում է ամբողջ տարածաշրջանում, խաղաղություն, որ կբերի բարիք, այլ ոչ թե չարիք:
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
- ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել ՄԻԵԴ վճիռներով Ադրբեջանը տուգանվել է մոտ 40 հազար եվրոյի չափով:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ