ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ

armenpress

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Դատական համակարգի հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ: 
Սա ևս մեկ առիթ է արժևորելու ու կարևորելու ձեր առանցքային դերակատարությունը օրինականության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության, մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և պետականաշինության գործում։
Տարիներ շարունակ իրականացված բարեփոխումների և սկզբունքային քաղաքականության նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն, որի զարգացմանն ու կատարելագործմանը, դատական մարմինների և դատավորի լիարժեք անկախության ու ինքնուրույնության ապահովմանն ուղղված աշխատանքներն այսուհետ ևս պետք է լինեն հետևողական ու կրեն շարունակական բնույթ:
Դատական համակարգի և գործող դատավորների առաջնահերթ խնդիրներից եղել և մնում է օրենքի տառին ու ոգուն, արդարադատության սկզբունքներին խստագույնս հետևելն ու դրանցով առաջնորդվելը: Համոզված եմ, որ դա մշտապես կլինի ձեր գործունեության հիմքում և կօգնի արդյունավետորեն իրականացնել ձեր գործառույթները։ 
Պետությունը կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դատական համակարգի աշխատողների աշխատանքային և սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման ուղղությամբ: 
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում բոլորիդ հաջողություններ աշխատանքում ու ընտանիքում»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: