«Զինված ուժերի բնականոն զարգացումը մեր բացարձակ առաջնահերթությունն է». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ:
Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ ՀՀ կառավարության և Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից: «Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման մեջ որևէ նորություն չկա. Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են և Արցախի պաշտպանության բանակը: Մենք արձանագրում ենք, որ զինված ուժերի բնականոն զարգացումը և համապատասխանեցումը մարտունակության ժամանակակից կանոններին և Հայաստանի Հանրապետության, Արցախի անվտանգության կարիքներին մեր բացարձակ առաջնահերթությունն է: Մենք այդ ուղղությամբ պետք է շարունակական աշխատենք՝ ունենալով կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակադրումներ, ինչպես նաև գործողությունների ռազմավարություն», - նշել է երկրի վարչապետը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է 2018 թ. պաշտպանության համակարգում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև 2019 թ. հիմնական առաջնահերթությունները:
«Նախորդ տարիների համեմատ 2018 թվականին, հատկապես հունիսից սկսած, մենք ունեցել ենք բավական հանգիստ առաջնագիծ՝ պայմանավորված առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության ջանքերով և ամրագրված մեր զինված ուժերի հստակ մարտավարությամբ ու գործողություններով: Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Ձեզ, որ մեր բանակն այսօր իր պատրաստությամբ և կարգապահությամբ պահպանելու է թե՛ քաղաքական պայմանավորվածությունները, և թե՛ անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողություններով հակառակորդին պարտադրելու է մեզ համար նպաստավոր պայմաններ»- ասել է Դավիթ Տոնոյանը:
Նախարարի խոսքով՝ 2018 թ. հիմնական ձեռքբերումներից են եղել նաև զինված ուժերը քաղաքական գործընթացների վրա ազդեցությունից զերծ պահելը, ինչը լավագույնս դրսևորվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես նաև զորակոչային գործընթացում կատարված փոփոխությունները. «Արմատական քայլեր են ձեռնարկվել զորակոչային գործընթացի թափանցիկության և արդարության բարելավման, պետություն-զինվոր-ընտանիք մշտական կապի ամրապնդման և հստակեցման ուղղությամբ: Դա դրսևորվել է նաև ժամկետային զինծառայողների պարենային և իրային ապահովման խնդիրների բարելավման, ընդ որում՝ առանց հավելյալ ֆինանսական միջոցների, ինչպես նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում»: Դավիթ Տոնոյանը նշել է, որ շարունակվել է արդյունավետ համագործակցության զարգացումը ՀՀ դաշնակիցների և գործընկերների հետ ոչ միայն գործող պայմանագրերի շրջանակում, այլև նոր պայմանավորվածությունների ձեռքբերմամբ: Նրա խոսքով՝ նաև ավարտին են մոտենում բանակի կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները: «Ընթացքի մեջ են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք կոչված են բարելավելու, դյուրացնելու և արդյունավետ դարձնելու կառավարման համակարգը, գնումների գործընթացները, բարձրացնելու զինված ուժերի մարտունակությունը, բանակը դարձնելու առավել թափանցիկ ու հաշվետու», - նշել է նախարարը:
Ներկայացնելով 2019 թ. հիմնական անելիքները՝ պաշտպանության նախարարը ասել է, որ կարևոր առաջնահերթություններից է ժամկետային պարտադիր և պայմանագրային ծառայության կազմակերպման փոխլրացնող համակարգի շարունակական բարելավման քաղաքականությունը. «Կարևորագույն առաջնահերթություն ենք դիտարկում նաև մեր նյութական և մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը, ու բարեփոխումներն ուղղելու ենք բանակի մատակարարման և անձնակազմի կառավարման ոլորտներում միայն սկզբունքների և խելացի լուծումների վրա հիմնված համակարգերի ստեղծմանը՝ բացառելով հնարավոր կողմնակալություն ու չարաշահումներ: Պետք է շարունակենք աշխատել նաև զինված ուժերի մարտունակության բարձրացման վրա: Այս առումով միշտ կարևորում ենք թե՛ անձնակազմի կրթությունն ու մարտական պատրաստությունը, թե՛ ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրումը»: Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Հայաստանի պաշտպանության ոլորտի 2019թ. առաջնահերթություններից են նաև ռազմարդյունաբերության խթանման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև միջազգային համագործակցության շարունակական զարգացումը:
Խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության և հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: ՀՀ վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
