ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի հետ առևտրի եվրոպական մեխանիզմն ավելի շատ քաղաքական նշանակություն ունի

C. Ohde / Imago

Եվրոպական երկրներն Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալուց հետո այն պահպանելու հարցում զուտ հայտարարություններից անցել են գործնական քայլերի: Հունվարի 31-ին Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան (2015 թվականին միջուկային գործարքը ստորագրած եվրոպական կողմերը) պաշտոնապես հայտարարեցին Իրանի հետ վճարումների հատուկ մեխանիզմ (INSTEX՝ «Առևտրային փոխանակումների աջակցության գործիք») հիմնելու մասին:

Մեխանիզմը կգործի հետևյալ կերպ. Իրանը նավթ և այլ ապրանքներ կմատակարարի Եվրոպա, սակայն գումարները չեն ուղարկվի իրանական բանկերին, այլ կտրամադրվեն եվրոպական ընկերություններին, որոնք Իրանին արդյունաբերական ապրանքներ, դեղորայք և սնունդ են մատակարարում: Նշենք, որ այդ ապրանքները պատժամիջոցների տակ չեն:

Նախատեսում է, որ այս մեխանիզմը կսկսի գործել մի քանի ամսից: Այն պետք է հավանության արժանանա ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, սակայն, ինչպես հետևում է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններից, եվրոպական երկրներն այս հարցում որոշակի տարաձայնություններ ունեն: Բացի ԵՄ-ից, նախատեսվում է համանման մի մեխանիզմ ստեղծել նաև Իրանում` եվրոպական ընկերությունների հետ առևտրում հաշվարկների համար:

Սակայն պետք է նկատել, որ INSTEX-ը իրականում եվրոպական ընկերություններին հնարավորություն է տալիս շրջանցել ոչ թե ամերիկյան պատժամիջոցները, այլ SWIFT համակարգից Իրանին անջատելու դժվարությունները: Արդյունքում, մեծ ընկերությունները, որոնք արդեն հեռացել են Իրանից, դժվար հետաքրքրվեն INSTEX-ի հնարավորություններով: Այն ավելի շատ գրավիչ է միջին և փոքր ընկերությունների համար, որոնք չեն վախենում ամերիկյան շուկան կորցնելուց:

Այնուամենայնիվ, ստեղծված մեխանիզմը կարևոր նշանակություն ունի երկու կողմի համար էլ: Այն ԵՄ կողմից հստակ ազդակ է Իրանին առ այն, որ իրենք մտադիր են պահպանել միջուկային գործարքը և շարունակել զարգացնել տնտեսական հարաբերություններն Իրանի հետ: Իսկ Իրանի իշխանություններն այս պահին նման ազդակի կարիք ունեն. երկրում տնտեսական դրությունը գնալով վատանում է` մեծացնելով հասարակության շրջանում սոցիալ-տնտեսական դժգոհությունները:

Միևնույն ժամանակ այս մեխանիզմի փորձարկումը ԵՄ-ին, որն այս պահին ի վիճակի չէ ԱՄՆ հետ լուրջ առճակատման գնալ, հնարավորություն կտա հասկանալու` ինչ քայլեր կարելի է ձեռնակրել ԱՄՆ-ից կախվածությունը թուլացնելու ուղղությամբ:

Այսպիսով, INSTEX-ի հիմնումը եվրոպական երկրների և Իրանի համար ավելի շատ քաղաքական, քան տնտեսական նշանակություն ունի: Կողմերը դեռևս չունեն ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու արդյունավետ մեխանիզմներ: Իսկ այդպիսին չգտնելու դեպքում, ինչպես բազմիցս հայտարարել են Իսլամական Հանրապետության իշխանությունները, Թեհրանը ևս դուրս կգա միջուկային գործարքից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: