ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ագնես Ջոակիմ. Սինգապուրի խորհրդանիշն աճեցրած հայուհի

«Որքան շատ կարելի է օրինակներ բերել այլազգիների կյանքում հայերի մասնակցության վերաբերյալ՝ բարի ու օգտակար մասնակցության: Նույնիսկ Սինգապուրում, ապշած կանգնած էի քաղաքի կենտրոնում՝ հայկական եկեղեցու կողքին, որտեղ գտնվում էր հայերի գերեզմանը՝ XIX դարի սկզբից սկսած մահվան ամսաթվերով: Եվ նրանք այն հայերն էին, ովքեր ստեղծել են Սինգապուրը»,- գրել է պոետ Օլեգ Շետինսկին իր «Ճանաչել Հայաստանն» աշխատությունում:

Սինգապուրի հայկական համայնքը տասյակ տարիների պատմություն ունի: Այդ երկրի հայտնի հայերի թվում են Քաջիկ Մոսեսը, ով 1845 թ. Հիմնադրել է  The Straits Times ամսագիրը, Սարգիս եղբայրները, ովքեր 1887թ.-ին հիմնադրել են Raffles հյուրանոցը, չի կարելի չհիշել նաև գիտնական-այգեպան Ագնես Ջոակիմին (Աշխեն Հովակիմյան), ով 1800 –ականների վերջում ստեղծեց բիրմայան Vanda teres  և մալայական Vanda hookeriana օրխիդեաների հիբրիդը: Այն ստացավ «Վանդա միս Ջոակիմ» անունը և դարձավ Սինգապուրի ազգային ծաղիկը:

Ագնեսը ծնվել է 1854թ. ապրիլի 7-ին Բարսեգ և Ուրելիա Ջոակիմների հարուստ ընտանիքում: Բարսեգի և Ուրելիայի ընտանիքում կար 11  երեխա. Ագնեսը մեծ աղջիկն էր և ավագությամբ երկրորդ երեխան: Ագնեսի հայրն՝ առևտրային գործակալ Բարսեգը,  Սինգապուրում հայտնի բարերար էր: Նա մեծ կարողության և ներդրումների տեր էր, որոնք փոխանցվեցին իր ընտանիքին վերջինիս անսպասելի մահից հետո՝ 1872թ.-ին:

Մայրը՝ Ուրելիան զբաղվում էր այգեգործությամբ: Ագնեսի մորական պապը՝ Իսաիյա Զաքարիան, Սինգապուրի Առևտրային պալատի առաջին անդամներից էր, ինչպես նաև՝ տեղի հայ համայնքի ղեկավարը:

Ագնեսը մոր նման հետաքրքրված էր այգեգոծությամբ և ակտիվ գործունեություն էր ծավալում հայկական համայնքում: Նա Tanjong Pagar-ի ընտանեկան կալվածքի այգում աճեցնում էր սեփական օրխիդեաներ: Մասնակցելով ամենամյա ծաղկային ցուցահանդեսների՝ Ագնեսը ստեղծել է մրցանակների տպավորիչ հավաքածու: 1893-1895թթ. նա սինգապուրյան ամենամյա երեք ցուցահանդեսներին գրավում է ընդհանուր առմամբ 7  առաջին հորիզանական և 15՝ երկրորդ: Ագնեսը ճանաչում ձեռք է բերում 1899 թ.-ին, երբ ցուցահանդեսին ներկայացնում է իր կողմից ստեղծված օրխիդեան, որն ավելի ուշ ստանում է հեղինակի՝ «Վանդա միս Ջոակիմ» անունը: Երեք ամիս անց Ագնեսը քաղցկեղից մահանում է:

Ագնեսին հուղարկավորում են Bukit Timah գերեզմանատանը, իսկ 20-րդ դարի կեսերին նրա գերեզմանաքարը տեղափոխվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցու բակ:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Սինգապուրի հնագույն քրիստոնեական եկեղեցի է: Այն ճանաչվել է՝ որպես ազգային նշանակության հուշարձան և գտնվում է պետական հսկողության ներքո: 1836թ.-ին The Free Press-ը գրել է. «Այս փոքրիկ, բայց էլեգանտ շինությունը հարգանքի է արժանացնում հայերի քաղաքացիական և կրոնական զգացմունքները, քանի որ մենք կարծում ենք, որ շատ հազվադեպ կարելի է հանդիպել նման փոքր համայնքի կողմից բավարար ֆինանսական միջոցների հայթայթում նմանատիպ շինության՝ ճարտարապետության ամենալավ ձևավորված և լավ կահավորված օրինակներից մեկի հիմնադրման համար»,- գրում է Armmuseum.ru-ն:

Շատ տարիներ անց՝ 1947թ.-ին, «Վանդա միս Ջոակիմ» ծաղիկն ընտրվում է՝ որպես Պրոգրեսիվ կուսակցության խորհրդանիշ, իսկ 1981թ.-ին՝ ազգային ծաղիկ, Սինգապուրի խորհրդանիշ:

«Բնության այս հրաշքը՝ «Վանդա միս Ջոակիմ» օրխիդեան այնքան հարմոնիա ու գեղեկցություն է պարունակում, որքան բնորոշ է Սինգապուրին և նրա ազգին: Ես հպարտ եմ, որ Սինգապուրի ազգային ծաղիկը կրում է հայազգի Ագնես Ջոակիմի անունը. չէ որ հիասքանչ Ագնեսի նկատմամբ մեր նուրբ սիրով մեր՝ հայերի  անունն ընդմիշտ ձուլվեց սինգապուրցի ազգի պատմությանը»,- Սինգապուր կատարած այցի ժամանակ Պատվո հյուրերի գրքում գրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: