ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերին Լարսի այլընտրանքը կարող է իրականություն դառնալ

Ռուսաստանն ու Վրաստանն ավարտել են 2011-ին կնքված տարանցման և առևտրի մասին համաձայնագրի («Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» հիմնարար համաձայնագիր) կյանքի կոչման համար անհրաժեշտ ընթացակարգերը։ Փետրվերի 6-ին տեղի կունենա հայ-ռուս-շվեյցարական համատեղ կոմիտեի առաջին նիստը, որի արդյունքում կսահմանվի մաքսային անցակետերով ապրանքաշրջանառության մոնիթորինգի մեկնարկի վերջնական ժամկետը։

Սա կարևոր իրադարձություն է նաև Հայաստանի համար, քանի որ համաձայնագրի կյանքի կոչման պարագայում կգործակվեն Վրաստանի և Ռուսաստանի միջև երեք տարանցիկ միջանցքները, որոնք այլընտրանք կծառայեն նաև Վերին Լարսին՝ նոր տարանցման ուղի բացելով Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Դա հնարավորություն կտա իրականացնել անխափան տարանցում, որը չի խոչընդոտվի եղանակային պայմանների կամ կուտակումների պատճառով։

Այնուամենայնիվ, ընթացակարգերի ավարտը և շվեյցարական կազմակերպության կողմից մաքսակետերի մոնիթորինգի մեկնարկը դեռ չի նշանակում, որ միջանցքները կսկսեն գործել և դրանցով առևտուր կսկսի իրականացվել։ Պատճառը խնդրի քաղաքական կողմն է. Աբխազիայի և Հարավային Օսայի կարգավիճակի, մաքսակետերի նկատմամբ վերջիններիս վերահսկողության հարցը, որոնք բանակցությունների ողջ ընթացքում փորձ է արվել շրջանցել։

Բավական է միայն հիշել, որ համաձայնագիրը կնքվել է 2011-ին, սակայն առ այսօր չի հաջողվել կարգավորել բոլոր հակասությունները։ Այդ թվում, վերջին տարիներին ընթացող բանակցություններում որոշում է կայացվել քաղաքական հակասությունները շրջանցելու համար խուսափել փաստաթղթերում Աբխազիայի և Հարավային Օսիայի անվանումների հիշատակումից, ինչպես նաև համաձայնություն է ձեռք բերվել շվեյցարական SGS Société Générale de Surveillance SA ընկերության հետ, որը, որպես երրորդ կողմ, պետք է մոնիթորինգի ենթարկի մաքսային անցակետերը։

Ի դեպ, ընթացակարգերի ավարտը պայմանավորված է նաև նրանով, որ Ռուսաստանն ու Վրաստանը 2018-ին կատարել են պահանջվող վճարները շվեյցարական կազմակերպությանը։ Դա, իր հերթին, ցույց է տալիս, որ երկու կողմերն էլ վճռական են տրամադրված համաձայնագրի կյանքի կոչման հարցում։ Սակայն, գործընթացի հաջողությունը մեծապես կախված է լինելու հարցը չքաղաքականացնելու և գործընթացից քաղաքական դիվիդենրտներ չքաղելու կողմերի քաղաքական կամքից։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: