ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում պատիժը կրելուց հետո ադրբեջանցին ազատ է արձակվել

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.02.2018թ.  դատավճռով  2 /երկու/ տարի ազատազրկման դատապարտված   Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական  հիմնարկում պատիժը կրելուց հետո,  2019թ. փետրվարի 02-ին  ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացնում են ԱՀ դատախազության լրատվական ծառայությունից:

Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն  մեղադրվում էր այն բանում, որ նա հանդիսանալով  Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ  մոտոհրաձգային  բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, 2017թ. փետրվարի 01-ին, ժամը 15.00-ի  սահմաններում, առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության  զինված ուժերի  կողմից  պահպանվող  պետական սահմանը,  մտել  մարտական  դիրքի  խրամուղի, որից հետո ձերբակալվել էր պետական սահմանի հսկողությունն իրականացնող  ստորաբաժանման ծառայողների կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: