ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը բաց է թողնում հինավուրց Անին իր երկրի տարածքից ցույց տալու հնարավորությունը. Լապշին

Александр Лапшин

Անիմաստ բյուրոկրատիայի պատճառով Հայաստանը կորցնում է շատ կարևոր զբոսաշրջային օբյեկտ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է  Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Չեմ ուզում այդ մասին գրել, բայց բյուրոկրատիայի և հայ ու ռուս սահմանապահների միջև եղած անճշտությունների հետևանքով (ինչպես հայտնի է՝ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանը հսկում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը) մենք չտեսանք հինավուրց հայկական մայրաքաղաքը: Հայկական կողմը թույլտվության համար ուղարկում էր ռուսների մոտ, ռուսները՝ հայերի: Քաշքշուկը շարունակվեց մոտ 3 շաբաթ: Որպես բոնուս՝ տեսանք, թե ինչով են ապրում սահմանամերձ գյուղերի բնակիչները, ինչի մասին կլինի առանձին ռեպորտաժ», - գրել է Լապշինը` նշելով, որ անիմաստ բյուրոկրատիայի պատճառով Հայաստանը բաց է թողնում հայկական կողմի դիտահարթակից 300 մետր հեռավորության վրա գտնվող սեփական հինավուրց մայրաքաղաքը երկիր ժամանած զբոսաշրջիկներին ցույց տալու հնարավորությունը:

«Խնդիրն այն է, որ հին խորհրդային ցանկապատը ձգվում է իրական սահմանից 3-4 կմ այն կողմ, և այնտեղ տեղակայված է զորամաս: Դրանից այն կողմ ոչ ոքի չեն թողնում: Իսկ կարող էին զբոսաշրջիկներով հարյուրավոր ավտոբուսներ տանել՝ հնարավորություն տալով նաև գումար վաստակել տեղի բնակիչներին, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ», - նկատել է Լապշինը:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: