Էդուարդ Լիմոնովը պատգամել է իրեն թաղել Ղարաբաղում
Գրող Էդուարդ Լիմոնովը ՎԶԳԼՅԱԴ թերթին հաստատել է, որ մտածում է Լեռնային Ղարաբաղում թաղվելու մասին։ NEWS.am-ի հաղորդմամաբ, գրողը սոցցանցերում տրտնջացել էր, թե իր մասին լռում են իշխանություններն ու լիբերալները, ինչի հետ կապված՝ մտածում է. «իսկ մի վատ բան չանե՞մ նրանց դեմ»։
Գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը խորհուրդ է տվել կարդալ իր «ինչպես է գրված» գրառումը։ «Կարդալ գիտե՞նք։ Դե, էլ ի՞նչ եք ուզում, որպեսզի մարդը մեկնաբանի արդեն գրված տեքստե՞րը»։
Մինչ այդ գրողը սոցցանցերում գրառում էր կատարել «Մի վատություն էլ ես չանե՞մ սրանց»։ Նա հիշեցրել էր, որ ֆրանսիացի գրող Ժան Ժենեն, որի գրքերի մասին լրագրողները «չէին գրում», «Ֆրանսիայի հանդեպ զզվանքից պատգամել էր իրեն թաղել Մարոկոյի արաբական հին գերեզմանատանը»։
Գրողը դժգոհել է. «իշխանությունն իմ մասին լռում է», և «լիբերալներն են իմ մասին լռում»։ «Մեզ մոտ չեն հասկացել, կամ հասկացել են, բայց լռում են Բրոդսկու առիթով։ԱՄՆ-ում էլ, ըստ երևույթին, չեն հասկացել։ Բայց Բրոդսկին նույնպես վատություն արեց թե՛ Ամերիկային, թե՛ Ռուսաստանին։ Վերցրեց ու կտակեց իրեն թաղել Վենետիկում։ Եվ հիմա պառկած է այնտեղ, իրենից գոհ։ «Տեսա՞ք ինչ արեցի ձեզ»։ Իսկ նա արեց դա նրանց հետ»,- գրում է Լիմոնովը։
Այս առնչությամբ նա խոստովանել է, որ մտածում է՝ «ես էլ նրանց վատություն չանե՞մ։ «Պառկած ես քեզ համար Արցախ անունով պետությունում, իսկ այնտեղ հերոսական լեռնեցի հայերը՝ զինված, քայլում են կողքիդ արահետներով։ Կա այնտեղ մի հին վանք՝ Դադիվանքը։ Մի որմնանկար կա այնտեղ՝ Պողոս առաքյալի, դեռ Սավուղն էլ կանգնած է, հանդերձներն է հսկում»,- խորհում է Լիմոնովը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ