ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը`ՀԿ իրավունքները խախտող երկրների ցանկում. Amnesty International

Wikipedia

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոր հաշվետվությունում, որը վերնագրված է «Օրենքեր, որոնք պատրաստվել են, որպեսզի ստիպեն լռել», ներառել է Ադրբեջանն այն երկրների ցանկում, որտեղ խախտվում են հասարակական կազմակերպությունների իրավունքները։Այս մասին փոխանցում է NEWS.am-ը:

«Շատ երկրներում, ինչպիսին են Ադրբեջանը, Չինաստանը, Ռուսաստանը, մշակված են ՀԿ-ների գրանցման և հաշվետվողականության պահանջներ։ Այդ պահանջները չկատարելու պատիժը ձերբակալությունն է։ Իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը լավ գիտե, թե ինչ է դա»,- ասված է փաստաթղթում։

«Մարդու իրավունքների ակումբում գործունեության, ցույցերին մասնակցելու համար ինձ ձերբակալեցին»,- ասել է Ջաֆարովը, որն ազատ էր արձակվել 2016 թվականի մարտին այն բանից հետո, երբ բանտում մնացել է մեկուկես տարի։

«Նրանք, ովքեր չեն ձերբակալվել, ստիպված են եղել փակել կազմակերպությունները, դադարեցնել նախագծերը և հեռանալ արտասահման»,- այնուհետև ասել է Ջաֆարովը։

Ադրբեջանի իշխանությունները հերքում են քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությունը սահմանափակելու մեղադրանքները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: