ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մամեդյարով դժգոհել է Վանեցյանից

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ քննարկել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ Արցախի հակամարտության վերաբերյալ արած վերջին հայտարարությունները: 

«Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները միտված չեն խաղաղության: Օրինակ՝ ԱԱԾ ղեկավարի վերջին հայտարարությունը: Ես տվյալ հարցով այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ», - ասել է Մամեդյարովը, փոխանցում է Haqqin.az-ը:  

Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, ի պատասխան Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքներին, ասել էր. «Ես պրոֆեսիոնալ սպա եմ և իմ գործն անվտանգություն ապահովելն է, և թույլ չտալը որևէ ոտնձգություն Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի նկատմամբ: Սա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ հարևան երկրից ամենաբարձր մակարդակներով գրեթե ամեն օր հիմնահարցի ռազմական ճանապարհով լուծման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման հայտարարություններ են հնչում։ Բնականաբար, մեր անվտանգության համակարգը պետք է պատրաստ լինի արձագանքելու այս սպառնալիքներին։ Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որևէ պահին չի կարող նվազել, այն ամեն օր միայն պետք է աճի և սրան են ուղղված մեր ջանքերը»:

Նշենք, որ նախքան Հայաստանի ներկայացուցիչների կողմից արած հայտարարություններից դժգոհելը, պարոն Մամեդյարովը լավ կաներ իր «աչքի մեջի գերանը» նկատեր, մասնավորապես, լսեր Իլհամ Ալիևի ելույթները, որոնցում խաղաղության մասին անգամ խոսք չկա: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: