ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում կանցկացվի ֆրանկոֆոնիայի երկրների կինոփառատոն

emedia.am

Հայաստանում արդեն երրորդ անգամ ֆրանկոֆոնիայի շարժման շրջանակում կանցկացվի ֆրանսիական կինոյի փառատոն, հայտնում է News.am-ը: 

Ֆրակոֆոնիայի օրերի շրջանակում փառատոնը տեղի կունենա մարտի 11-ից 18-ը «Մոսկվա» կինոթատրոնում: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը մարտի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ փառատոնին կներկայացվեն 11 ֆիլմեր Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Կանադայից և Բելգիայից: Ընդ որում՝ Բելգիան փառատոնին առաջին անգամ է մասնակցում, հանդիսատեսը կտեսնի «Նորագույն Աստվածաշունչ» (2015 թվական) ֆանտաստիկ կատակերգությունը, որը միջազգային փառատոներում մեծ թվով մրցանակների է արժանացել: Մուտքն ազատ է:  Բոլոր ֆիլմերն ունեն ռուսերեն կամ հայերեն մակագրեր:

Ֆրանկոֆոնիայի օրերը կտևեն մինչև ապրիլի 12-ը և միջոցառումների լայն սպեկտր կընդգրկեն:

Մարտի 20-ին հանդիսավորապես կնշվի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը:

Մարտի 21-22-ին արդեն ոչ առաջին տարին կանցկացվի ֆրանսիական խոհանոցի Gout de France մրցույթը: Այս անգամ դրան կմասնակցեն Երևանի, Գյումրիի և Դիլիջանի 23 ռեստորաններ:

Մարտի 23-ին Alliance Française-ում տեղի կունենա գրավոր ֆրանսերենի մրցույթ՝ Dis-moi dix mots (Ասա՛ տաս բառ), որի մասնակիցները տարբեր մրցանակներ կստանան՝ ընդհուպ ուղևորություն Ֆրանսիա:

Միջոցառումները կվերաբերեն նաև մարզերին: Մարտի 28-30-ը Գորիսում տեղի կունենա երիտասարդ ֆրանկոֆոնների թատերական 3-րդ փառատոնը: Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 80 երիտասարդներ Երևանից, Չարենցավանից, Հրազդանից, Էջմիածնից և Գորիսից:

Ֆրոնկոֆոնիայի օրերը կավարտվեն ապրիլի 10-12-ին՝ «Տվյալների մասին գիտություն, հասարակական գիտություն» համաժողովով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: