ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անցյալին վերադարձ չկա, լինեն դրանք սահմաններ, թե կարգավիճակ. Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ասում է այն մասին, որ միջնորդներն առաջին հերթին ձգտում են տարածաշրջանում խաղաղություն պահպանել։ Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, փոխանցում է News.am-ը

Նրա խոսքերով, համանախագահները հասկանում են, որ վաղ է խոսել վերջնական կարգավորման մասին, քանի որ այն հնարավոր է միայն բանակցություններում պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության դեպքում։ Առայժմ դա նշանակում է, որ շեշտը կդրվի տարածաշրջանում խաղաղության պահպանման վրա։

«Մեր մոտեցումներն անփոփոխ են՝ անցյալին վերադարձ չկա, լինեն դրանք սահմաններ, թե կարգավիճակ։ Մենք չափազանց բարձր գին ենք վճարել»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը՝ հիշեցնելով, որ Ղարաբաղի հարցում դիրքերի թուլացումը անդրադարձել է հայկական պետականության ինստիտուտի վրա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: