Սրբուհի Էլիաս` հայուհի, որը դարձավ Նոր Զելանդիայի առաջին կին Գերագույն դատավորը
«Եթե ընտանիքումս հայկական ինքությունը չլիներ, ես չէի հասնի նման բարձունքների»,- ասել է Սրբուհի Էլիասը` Նոր Զելանդիայի առաջին կին Գերագույն դատավորը:
Սրբուհի Էլիասը, ով Նոր Զելանդիայում առավել հայտնի է որպես Սիան Էլիաս, ծնվել է 1949 թվականին Լոնդոնում: Նրա հայրը՝ Մինաս Էլիասը, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգ էր, իսկ մայրը Հյուսիսային Ուելսից էր: Սրբուհու ծնողները Նոր Զելանդիա են տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան էր:
1970 թվականին, ավարտելով Օքլենդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, Սրբուհին ուսումը շարունակում է Սթենֆորդի համալսարանում: Մի քանի տարի անց նա սկսում է աշխատել Օքլենդի իրավաբանական ընկերություններից մեկում, որտեղ էլ աչքի է ընկնում իր բացառիկ ունակություններով:
1984թ.-ին Սրբուհին ստանում է Օքլենդի շրջանի՝ իրավական հարցերով հանձնակատարի պաշտոն: Նա սկսում է զբաղվել հասարակական գործունեությամբ և աստիճանաբար ձեռք է բերում բյուրոկրատական կամայականությունների դեմ մոլի պայքարողի համբավ: 1988 թվականին Էլիասը դառնում է թագավորական փաստաբան նշանակված երկու կանանցից մեկը, հայտնում է Barev Today-ը:
1990 թվականին իր մատուցած ծառայությունների համար Սրբուհին արժանանում է պետական մեդալի, իսկ 1995 թվականին նշանակվում Գերագույն և Վերաքննիչ դատարանի անդամ:
«Սիան Էլիասն առաջին կինն է, որ դարձել է Նոր Զելանդիայի Թագավորական դատարանի անդամ: Նա երկաթից ու արյունից է, որը հնարավոր չէ կոտրել ոչ մտքով, ոչ էլ խոսքով», - այս խոսքերով է նրան նկարագրել բրիտանացի լրագրող Լյուկ Հարդինգը:
1999թ.-ին Էլիասը դառնում է առաջին կինն, ում հաջողվում է զբաղեցնել Նոր Զելանդիայի Բարձրագույն դատարանի ղեկավարի պաշտոնը (մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էին միայն տղամարդիկ): Այդ պահից սկսած մինչ վերջերս Էլիասը Նոր Զելանդիայի գլխավոր դատավորն էր: Ավելին, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II-ի հրամանով` Սրբուհին երեք անգամ պաշտոնապես զբաղեցրել է Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետի պաշտոնը, երբ այն թափուր է մնացել:
Սրբուհու դերը Նոր Զելանդիայի հասարակական կյանքում անգնահատելի է: Նրա ամենահայտնի գործերից մեկը Նոր Զելանդիայի բնիկների`պոլինեզիական մաորի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն է: Սրբուհու ներդրած ջանքերի շնորհիվ ներկայումս մաորիները կարողանում են հավասար պայմաններում ապրել իրենց սեփական երկրում, հաղորդում է Armenia Discovery-ին:
Սրբուհի Էլիասն ամուսնացած է «Ֆլեթչեր Չելենջ» ընկերության նախկին գլխավոր տնօրեն և Օքլենդի համալսարանի նախկին ռեկտոր՝ Հյու Ֆլեթչերի հետ։ Նրանք երկու որդի ունեն: Չնայած նրան, որ Սրբուհին ներկայումս չի մասնակցում Նոր Զելանդիայի հայկական կազմակերպությունների աշխատանքներին, այնուամենայնիվ, նա միշտ կարևորում է իր հայկական ինքնությունը:
Իր կատարած գործերի շնորհիվ նա այսօր նորզելանդացիների շրջանում բարիդրացիական վերաբերմունք է ձևավորել ինչպես հայերի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ:
այլ նյութեր այս թեմայով
- Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ