ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը վկայում է մի շարք թերացումների մասին
Մարտի 9-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագհները հանդես են եկել հայտարարությամբ՝ Ալիև-Փաշինյան սպասվող հանդիպման ընդառաջ։ Անդրադառնանք հայտարարության բովանդակությանը՝ հետհայացք գցելով բանակցային գործընթացին և վերջին շրջանի զարգացումներին։
Իսկ մինչ այդ մեկ կարևոր հարց․ ինչո՞ւ համանախագահները որոշեցին հանդես գալ հայտարարությամբ հանդիպման նախաշեմին։
Նման քայլն արդարացված կարող էր լինել, եթե հանդիպումն որոշիչ լիներ և շատ կարևոր նշանակություն ունենար հակամարտության կարգավորման համար։ Սակայն տվյալ դեպքում շարժառիթն այլ է։ Մասնավորապես՝ շարժառիթը հանդիպումից առաջ ստեղծված իրավիճակն էր՝ բանակցություն չկոչվող առանց միջնորդների հանդիպումները, մի շարք մանիպուլյացիաներն ու բանակցային գործընթացի էությունը ու բովանդակությունը խեղաթյուրող, խառնաշփոթ ստեղծող հայտարարությունները։ Իսկ հայտարարություն նպատակը՝ գործընթացը բնականոն հուն վերադարձնելն էր, տրամաբանական շղթան վերականգնելը, որպեսզի կանխվեն հետագա մանիպուլյացիները, բանակցություններն ընթանան կառուցողական մթնոլորտում, ինչպես նաև ժամանակ չծախսվի կեղծ օրակարգի շուրջ հանրային տրամադրությունների հետ աճպարարությունների վրա։
Ոչ պակաս, և նույնիսկ ավելի կարևոր շարժառիթ է նաև Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հռետորաբանության և առանց զգուշացման կազմակերպվող զորավարժությունների ֆոնին պատերազմական հնարավոր գործողությունների կանխարգելումը: Հաշվի առնելով 2016թ-ի փորձը` դժվար թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները պատերազմի իրական վտանգի պարագայում սահմանափակվեն միջնորդական մանդատով և քայլեր չձեռնարկեն նման զարգացումը կանխելու ուղղությամբ:
Այժմ անդրադառնանք բուն հայտարարությանը։
Հղում կատարելով այս ընթացքում ձեռնարկված քայլերին, այդ թվում՝ պայմանավորվածություններին, որոնց շնորհիվ կրճատվել են միջադեպերը սահմաններին` համանախագահները ձգտում են իրենց միջնորդությամբ ընթացող գործընթացի մեջ ներգրավվել նաև այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Դուշանբեում Ալիև-Փաշինյան ձևաչափով։
Դրա հետ մեկտեղ՝ ընդգծվում է լարվածության և ռամզատենչ հռետորաբանության նվազեցման անհրաժեշտությունը։ Խնդրահարույցն այն է, որ փաստացի համանախագահների կողմից այստեղ հավասարության նշան է դրվում ձևաչափի փոփոխության ձգտման (որը վերաբերում է Արցախը բանակցային գործընթաց լիարժեք վերադարձնելու Հայաստանի նկրտումներին) և ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարությունների միջև։ Այսինքն, բանակցային ձևաչափի խմբագրումը հավասարեցվում է պատերազմի սպառնալիքին, ինչը, բնականաբար, անընդունելի է։
Ավելին, այս հայտարարությամբ միջնորդները փորձում են կանխել ձևաչափի փոփոխությունը՝ նշելով, որ ինչպես և անցյալում, պատրաստ են քննարկել հարցերը «հակամարտությունից անմիջականորեն տուժող հետաքրքրված կողմերի հետ՝ ընդունելով, որ նրանց հայացքներն ու մտավախությունները պետք է հաշվի առնվեն ցանկացած բանակցային լուծման հաջողության համար»։
Ադրբեջանն ակտիվորեն օգտվել է վերջին շրջանի զարգացումներից՝ այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքին» բանակցային գործընթացի մեջ ուղղակիորեն ներգրավվելու համար: Եվ համանախագահների այս ձևակերպումը նույնպես կարող է այդ նպատակով օգտագործվել Ադրբեջանի կողմից: Ուստի, հայկական կողմերի խնդիրն է օր առաջ նախապես մշակված և հետևողական միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի այդ քայլերը չեզոքացնելու և այս հարցն օրակարգից ընդհանրապես դուրս մղելու համար:
Եվս մեկ խնդրահարույց ձևակերպում այս համատեքստում՝ «նախապայմանների առաջադրման անընդունելի լինելը»։ Բանակցային գործընթացի տրամաբանությունը վերջին տաս տարիների ընթացքում ենթադրել է Արցախի ուղղակի ներգրավում բանակցություններին սկզբունքների համաձայնեցումից հետո՝ խաղաղության համաձայնագրի բանակցման փուլում: Հայաստանի իշխանությունների կողմից այժմ շեշտադրվում է Արցախի անհապաղ ներգրավման անհրաժեշտությունը: Այսինքն՝ քննարկման առարկան ոչ թե Արցախը ներգրավել-չներգրավելն է, այլ ներգրավելու ժամանակը: Այդ շեշտադրման փոփոխությունը պետք է հիմնավորված և ընկալելի լինի թե՛ միջնորդների, թե՛ միջազգային հանրության համար: Հակառակ դեպքում դա կարող է ռիսկեր ստեղծել հայկական կողմերի համար:
Հղումը կարգավորման սկզբունքներին կոչված էր լույս սփռել բանակցությունների վրա, չեզոքացնել վերջին տարիների բանակցային գործընթացի էության վերաբերյալ արված մի շարք մանիպուլյացիաները։ Միջնորդները հրապարակային կերպով ևս մեկ անգամ հայտարարեցին, թե ինչ սկզբունքներ են դրված բանակցային սեղանին և ինչ սկզբունքների վրա պետք է կառուցվի հետագա կարգավորումը, որպեսզի բացառեն կողմերի հնարավոր պոպուլիստական հայտարարությունները` իրենց ներքին լսարանների համար։ Նշենք, որ սկզբունքների առումով որևէ նորություն չկա հայտարարության մեջ։ Ընդգծվում է նաև դրանց մեկ ամբողջություն լինելը։ Այս նույն սկզբունքներն են սեղանին դրված եղել նաև 2011թ. Կազանում, երբ կողմերն առաջին անգամ շատ մոտ էին դրանց ստորագրմանը:
Այս հայտարարությունն ունի ևս մե կարևոր բացթողում. չի հիշատակվում նախկին պայմանավորվածությունների, մասնավորապես՝ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի համաձայնությունների կատարման անհրաժեշտությունը։ Այս պայմանավորվածությունները ձեռք էին բերվել 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո, որպես հետագա ռազմական գործողությունների վերսկսումը բացառող մեխանիզմ, և Ադրբեջանը մշտապես փորձում էր դրանցից ձերբազատվել։ Դուշանբեի պայմանավորվածություններն ու հայաստանյան նոր իշխանությունների ոչ բավարար հետևողականությունը կարծես Բաքվին ընձեռեցին այդ հնարավորությունը, ինչի արդյունք է նաև այս հայտարարության մեջ դրանց հիշատակման բացակայությունը։
Ամփոփելով կարող ենք նշել, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների վարած ոչ հետևողական քաղաքականությունն Արցախյան հարցի համատեքստում, մասնավորապես՝ երբեմն ոչ լավ հաշվարկված և ոչ հստակ հայտարարությունները, որոշ հարցերին հայկական կողմի մոտեցումներն անընկալելի և ոչ միանշանակ են դարձրել միջնոդների համար։ Միաժամանակ, անընդունելի է նաև միջնորդների որդեգրած քաղաքականությունը, որով հավասարության նշան է դրվում անհամեմատելի գործողությունների և երևույթների միջև։ Դա մեծանում է Ադրբեջանի մանևրելու հնարավորությունը՝ միաժամանակ ահագնացնելով նաև ռազմական գործողությունների վերսկսման վտանգը։
Պահն է՝ վերարժևորելու, խմբագրելու և հստակեցնելու հայկական կողմերի քաղաքականությունը, դիրքորոշումներն ու հռետորաբանությունը, ինչպես նաև բոլոր հնարավոր խողովակներով հետևողական աշխատանք տանելու միջնորդների հետ մեր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ