Ուժերի բալանսը Ղարաբաղում՝ որակի, այլ ոչ թե քանակի արդյունք
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու գարունը կրկին ստիպեցին տարբեր փորձագետներին խոսել Արցախում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին: Ցավոք, դրանք միայն մերկապարանոց հայտարարություններ չեն. Ադրբեջանի իշխանություններն` ի դեմս Ալիևի, նույնիսկ չեն թաքցնում նման մտադրությունը` պարբերաբար անելով ռազմատենչ հայտարարություններ և անցկացնելով լայնամասշտաբ զորավարժություններ անմիջականորեն ԼՂՀ հետ սահմանին, ինչպես նաև խոսելով ուժի և ոչ թե իրավունքի առաջնայնության մասին:
Ալիևի` ռազմական գործողություններն ակտիվացնելու այդ անթաքույց մտադրությունն անուղղակիորեն հաստատեցին նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները` հայտարարելով լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտության մասին, ինչպես նաև կոչ անելով «կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն (Ադրբեջանի զորվարաժությունները – խմբ.), նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն՝ վերսկսելու ռազմական գործողությունները (Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը – խմբ.)»:
Տարիներ ի վեր համարվել է, որ ստատուս-քվոն Ղարաբաղում պահպանվում է ուժերի բալանսի հաշվին: Եվ իսկապես, աշխարհում այնքան էլ շատ չեն հակամարտող պետությունների միջև սահմաններ, որոնք պահպանվում են ոչ թե խաղաղապահների, այլ հակամարտող կողմերի զինվորների կողմից: Դա հնարավոր է այն դեպքում, երբ երկու կողմերն էլ հասկանում են, որ ռազմական գործողությունները ցանկալի արդյունքի չեն հանգեցնի: 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ, չնայած պաշտոնական Բաքվի` ռազմական ուժի և զինտեխնիկայի աննկարագրելի ու անհավասարակշիռ վիճակի մասին հոխորտանքներին, Հայաստանի պետական բյուջեի չափով ռազմական բյուջեի ու ձեռքբերված զենքի առկայությանը, այնուամենայնիվ, Ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի բալանս կար: Այն ստեղծվում է որակի, այլ ոչ թե քանակի հաշվին: Հայկական զինված ուժերը միշտ գտնվում են պաշտպանողական դիրքում, իսկ հայրենիքը պաշտպանելիս հոգեբանորեն միշտ առավելություն ունես հակառակորդի նկատմամբ: Հայկական ուժերը և՛ տեխնիկապես, և՛ աշխարհագրորեն, անկասկած, որևէ կերպ չեն զիջում ադրբեջանականին` որքան էլ վերջիններս ջանասիրաբար մարզվեն թուրք հրահանգիչների ղեկավարությամբ:
Ուժերի բալանսը պահպանվում է նաև տարածաշրջանում տարբեր դերակատարների շահերի միջոցով, և այսօր, ինչպես և մի քանի տարի առաջ, ռազմական գործողությունների վերականգնումը ձեռնտու չէ միջազգային դերակատարներին: Ճիշտ է, 2016թ. ապրիլին նրանք, հավանաբար, տրվեցին Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու գայթակղությանը և «համաձայնություն տվեցին» ապրիլյան արկածախնդրությունը, բայց և' նրանք, և' բազուկներ ցույց տվող Ադրբեջանը հասկացան, որ պատերազմում ներդրված ֆինանսներն ու մարդկային ռեսուրսները համարժեք չեն այն արդյունքներին, որոնց սպասումով Ադրբեջանը տարիներ շարունակ «սնել» է իր ժողովրդին:
Ինչևէ, այսօր շատ փորձագետներ նշում են, որ, չնայած վերջին զորավարժությունների ընթացքում ԼՂՀ սահմանների մոտ բերված հսկայածավալ զինտեխնիկային և 10.000 զինվորականներին, տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ չի լինի: Որոշ վերլուծաբաններ չեն բացառում կարճաժամկետ, սակայն կանխատեսելի արդյունքներով ռազմական գործողություններ. ինչպես և ապրիլին, կլինեն բազմաթիվ զոհեր (Ադրբեջանի կողմից իրական զոհերի քանակը թաքցվել է), բայց չի լինի հակամարտության կարգավորում:
Իսկ ընդհանրապես, պատերազմական ճանապարհով խնդրի կարգավորում իսկապես հնարավոր չէ: Հնարավոր չէ գրավել Արցախն ու սրի քաշել այնտեղ բոլոր հայերին: Նման փորձ եղավ 1990-ականներին, երբ Ադրբեջանը մի քանի անգամ ավելի ուժեղ ու ավելի հարուստ էր, իսկ Ղարաբաղը չուներ նույնիսկ սեփական բանակ: Թե ինչպես ավարտվեց պատերազմը` գիտենք բոլորս: Դժվար թե ադրբեջանցիներն այսօր մոռացած լինեն ընդամենը 20 տարվա վաղեմության պատմությունը: Եվ որքան էլ նրանք ուզեն հավատալ իրենց առավելության միֆին, մտածող մարդիկ հասկանում են` խաղաղությունը տարածաշրջանում պահպանվում է ուժերի բալանսի շնորհիվ: Իսկ ուժերի բալանսը, կրկնենք, հիմնված է որակակական, այլ ոչ թե քանակական ցուցիչների վրա:
Եվ հենց սա է ամենակարևորը, որ պետք է իմանալ մինչ պատերազմ սկսելու հրաման արձակելը…
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ