Գոլանի վերաբերյալ Թրամփի որոշումը կարելի է որպես փաստարկ օգտագործել ԱՄՆ հետ հարաբերություններում. Տարոն Սիմոնյան (ԲԱՑԱՌԻԿ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ճանաչեց Գոլանի բարձունքներ որպես Իսրայելի տարածք:
Թեմայի շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցեց միջազգային իրավունքի մասնագետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։
- Պարո´ն Սիմոնյան, ինչպե՞ս եք գնահատում Թրամփի այս որոշումը` որպես միջազգային իրավունքում նախադեպ:
- Ցանկացած ակտ, հատկապես նման ազդեցիկ պետության կողմից արված, միջազգային հարաբերություններում անարձագանք մնալ չի կարող։ Ժամանակակից միջազգային իրավունքը զգայուն է նման դեպքերի հանդեպ։
Մենք նախ պետք է հասկանանք Միացյալ Նահանգները ճանաչման հիմքում ինչ փաստական հանգամանքներ է դնում։ Միայն այն, որ Գոլանը երկար ժամանակ (52 տարի) գտնվել է մի պետության վերահսկողության տակ, չի կարելի հիմնական պատճառ դիտել։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ հիմնավորումը հետևյալն է․ այս որոշումն եղել է անվտանգության այն միջոցը, առանց որի Իսրայել պետության կամ նրա բնակչության ֆիզիկական գոյությունը վտանգված է։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ երբ նույն պետությունը մեկ այլ նմանատիպ փաստական հանգամանքների է առնչվում, ապա պետք է ակնկալել նմանատիպ որոշում։ Այս տեսանկյունից է, որ նախադեպային նշանակություն է ձեռք բերում պետության գործողությունը միջազգային հարաբերություններում։ Իսկ մենք գիտենք, որ միջազգային իրավունքում մեկ գործողությամբ չէ, որ համընդհանուր նախադեպ կամ միջազգային իրավունքի համընդհանուր նորմ է դառնում ինչ-որ կոնկրետ ակտ, այսինքն այն պարբերաբար կրկնման, ինչպես նաև իրավական համոզվածության հետևանքով է ձևավորվում։ Այս մի քանի գործոնների շնորհիվ է, որ կոնկրետ վարքագիծը դառնում է միջազգային իրավունքի նորմ։
Սակայն պետք է փաստել, որ Թրամփի այս որոշումը առանձնահատուկ գործողություն կարելի է դիտարկել, որը միջազգային իրավունքի հետագա զարգացման վրա միանշանակ ունենալու է իր ազդեցությունը․ դեռ վաղ է խոսել` ռեգրեսի՞վ, թե պրոգրեսիվ ։
- Որքանո՞վ կարող է Թրամփի ստեղծած այս նախադեպը կիրառելի լինել հետագայում:
- Եթե փաստական հանգամանքները վերաբերում են պետության կամ նրա բնակիչների ֆիզիկական գոյությանը, և այս պատճառաբանությամբ է ճանաչվում տարածքների զբաղեցումը, ապա սա կարելի է ինչ-որ առումով պրոյեկտել փաստական նմանատիպ հանգամանքներ ունեցող այլ գործերի վրա։ Բայց քանի որ տվյալ պարագայում դատական գործ չէ, և նախադեպը, որպես այդպիսին, դատական գործընթացի աղբյուր է համարվում, ոչ թե միջազգային հարաբերություններում պարզապես գործող միջազգային իրավունքի աղբյուր, ապա շատ դժվար կլինի մեկ գործողությունը տարածել մեկ այլ փաստական հանգամանքներով իրավիճակի վրա։
Այնուամենայնիվ, պետք է ասել, որ այս քայլը Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում կարելի է օգտագործել որպես փաստարկ առ այն, որ ԱՄՆ պետք է նույն կերպ մեկնաբանի և նույն վարքագիծը դրսևորի նմանատիպ փաստական հանգամանքներ ունեցող իրավիճակներում։
Զրուցեց Ռոզի Միքայելյանը
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ