ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազգային ժողովի արտահերթ նիստը կայացել է. Արցախ մեկնող պատգամավորները կես ճանապարհից վերադարձել են

Ազգային ժողովի «Իմ քայլ» խմբակցության պատգամավորները, որոնք այսօր՝ մարտի 29–ին, պաշտոնական այցով Արցախ էին մեկնել, կես ճանապարհից վերադարձել են, որպեսզի քվեարկեն և կրկին մեկնեն Արցախ։ NEWS.am-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Նիստի տապալումից ուղիղ չորս ժամ անց ԱԺ նիստը վերսկսվել է, գրանցվել է 80 պատգամավոր՝ ապահովելով քվորումը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը աշխատասենյակներում գտնվող պատգամավորներին կոչ արեց վերադառնալ դահլիճ։ Հիշեցնենք, որ քվորում չլինելու պատճառով Ազգային ժողովի նիստն այսօր հետաձգվել էր։

Հիշեցնենք, որ առավոտյան նիստի մեկնարկին գրանցվել էր 44 պատգամավոր, չէին ներկայացել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: հատկանշական է, որ մինչ դահլիճում գրանցում էր ընթանում, իշխանական խմբակցության պատգամավորները դեռ ԱԺ միջանցքներում էին, և չէին մեկնել Արցախ։

Նշենք, որ ԱԺ-ն այսօր պետք է քննարկի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ:

Այս փաթեթը վերաբերում ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու կարգին: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Գոռ Հովհաննիսյանին: Ըստ մամուլի տեղեկությունների, «Իմ քայլը» մտադիր է այս փոփոխություններով հասնել նրան, որ հնարավորություն ստեղծվի, որ Վահե Գրիգորյանը ևս մեկ անգամ հնարավորություն ստանա առաջադրվելու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: