ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չավուշօղլու. ռուսական Ս-400 համակարգերի գնման գործարքը չեղարկման ենթակա չէ

iz.ru

Ռուսական Ս-400 համակարգերի գնման գործարքը չի կարելի չեղարկել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է NEWS.am-ը` հղում կատարելով Reuters-ին:

Նրա խոսքով՝ Թուրքիան կցանկանար ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր, բայց չէին հրաժարվի Ռուսաստանի հետ գործարքից: Նա նշել է, որ Անկարան Վաշինգտոնին հասկացրել է, որ «գործն արված» է, և «մենք չենք կարող չեղարկել գործարքը»:

Չավուշօղլուն հայտնել է, որ Միացյալ Նահանգներից Patriot-ի վերաբերյալ նոր առաջարկ են ստացել, որը ներառել է գործարքի գինը և մատակարարման ժամկետները, բայց հավելել է, որ իրենք բանակցություններ կվարեն: Նա նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսում փակուղու պատճառով երկրի վարչակազմը չի կարող երաշխավորել, որ Անկարային կվաճառի Patriot համակարգեր:

«Իրականում խնդիրն այն է, որ նույնիսկ այսօր Միացյալ Նահանգները չի կարող երաշխիքներ տալ Թուրքիային Patriot-ի վաճառքի մասին: Նրանք կարո՞ղ են դա տալ վաղը: Նրանք չեն կարող դա երաշխավորել: Այդ դեպքում ո՞վ է բավարարելու մեր պահանջը»,- ասել է նա:

Չավուշօղլուն հավաստիացրել է, որ Ս-400-ը որևիցե սպառնալիք չի ստեղծի ՆԱՏՕ-ի համակարգերի գործառնության համար, այդ թվում՝ F-35 կործանիչների: Նրա խոսքով՝ այս հարցը նախօրոք համաձայնեցվել է նաև ռուսական կողմի հետ:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի իր անդամակցությանը կամ Եվրամիության հետ նրա գործընկերային հարաբերություններին այլընտրանք չեն:

«Մենք մեր ընտրությունը վաղուց ենք կատարել, և հիմա պետք է լավ հարաբերություններ ունենանք բոլորի հետ, և մենք պետք է դա հավասարակշռենք,- ասել է նա: - Մենք չպետք է ընտրություն կատարենք, մենք արդեն որոշում կատարել ենք և դարձել ՆԱՏՕ-ի դաշնակիցը»:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: