ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենեսուելայում անցնում են «էլեկտրական հեղափոխության»

The Economist

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշել է գործի դնել օրենսդրական բոլոր միջոցները` ընդդիմության առաջնորդ, իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոյին քաղաքական դաշտից դուրս մղելու համար: Վերջինս ոչ միայն Վենեսուելայի գերագույն դատարանի երաշխավորությամբ զրկվեց խորհրդարանական անձեռնմխելիությունից, այլ նաև նրա դեմ քրեական դատավարություն հարուցվեց: Գուաիդոն, ինչպես նշում է Մադուրոն, «պետք է պատասխան տա ամեն ինչի համար, որ արել է, այդ թվում  հայրենիքի դավաճանության համար»:

Սակայն Գուաիդոյին ձերբակալելը կարող է էլ ավելի խորացնել Վենեսուելայում տիրող իրավիճակը` հանգեցնելով անգամ քաղաքացիական պատերազմի: Ընդդիմադիրներն արդեն իսկ Գուաիդոյից իր հնարավոր ձերբակալության դեպքում ուժ կիրառելու վերաբերյալ հատուկ հրահանգներ են ստացել:  Դա առավել քան վտանգավոր է՝ հաշվի առնելով, որ հասարակությունը բաժանված է երկու ճամբարների: Վենեսուելական Meganalisis ընկերության կողմից անցակացված սոց․ հարցումների արդյունքների համաձայն բնակչության մոտ 80%-ն աջակցում է ընդդիմության առաջնորդին, իսկ 20%-ը, ինչպես նաև ոստիկաններն ու զինվորականները` Մադուրոյին:

Իրավիճակը կարող է էլ ավելի սրվել ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հետևանքով: Միացյալ Նահանգները մեկ անգամ չէ, որ զգուշացրել է Մադուրոյի վարչակազմին, որ իրենց կողմից Վենեսուելայի օրինական նախագահ ճանաչված Խուան Գուաիդոյի ձերբակալությունը խիստ հակազդեցության կարժանանա նաև իրենց կողմից:

Նշենք, որ Վենեսուելայի իշխանություններն այս միջոցներին սկսեցին դիմել այն բանից հետո, երբ Խուան Գուաիդոն կոչ արեց հանրությանը բողոքի ակցիաներ կազմակերպել ամեն անգամ էլեկտրաէներգիայի խափանման ժամանակ և ապրիլի 6-ը հռչակեց «Ազատություն» գործողության շրջանակներում Մադուրոյին տապալելու մարտավարական գործողությունների սկիզբ: Վենեսուելայում մեկ ամսվա ընթացքում արդեն իսկ 4 անգամ տարբեր հարձակումներ են տեղի ունեցել «Էլ Գուրի» ՀԷԿ-ի վրա:

Ի դեպ, Մադուրոն ինքը խոստովանում է, որ հեղաշրջման այս նախագիծը բավականին արդյունավետ է գործում: Առանց էլեկտրաէներգիայի թողնելով բնակչությանը` ընդդիմությունը դրդում է նրանց ավելի շատ հիասթափվել իշխանությունից և մղում է հստակ գործողությունների: Նշենք, որ ըստ ծրագրի` ներկայիս նախագահին տապալելու գործողությունը պետք է ավարտվի Կարակասում լայնամասշտաբ բողոքների ակցիաների միջոցով:

Ներկայիս նախագահը դեռևս կարողանում է վերահսկել իրավիճակը զինվորականների աջակցությամբ: Սակայն ամեն ինչ կարող է վերահսկողությունից դուրս գալ, եթե վերջիններս նույնպես ինչ-որ պահի որոշեն անցնել ընդդիմության կողմը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: