ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՏԻՄ ընտրությունների արդյունքներն Էրդողանին կարող են նոր գործողությունների դրդել

2019թ. մարտի 31-ին Թուրքիայում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները։ Ձայների վերջնական հաշվարկով պարզվեց, որ «Ժողովրդի դաշինքը» հավաքել է 51,64%, «Ազգի դաշինքը» 37,57%, իսկ «այլ» խումբը 6.55%:

Ընտրություններին մասնակցեցին 12 կուսակցություններ: Վերջիններս բաժանվել էին 3 խմբի՝ «Ժողովրդի դաշինք»՝ ԱԶԿ և ԱՇԿ, «Ազգի դաշինք»՝ ՀԺԿ, «Լավ» կուսակցություն, և «այլ»՝ Երջանկություն կուսակցությունը (ԵԿ), Ձախ դեմոկրատական կուսակցությունը «ՁԴԿ» և այլն:

Իշխող ԱԶԿ-ն անսպասելի պարտություն կրեց Թուրքիայի խոշոր քաղաքներում, մասնավորպես՝ Ստամբուլում, Ադանայում, Անթալիայում, Իզմիրում և այլն: Առանձնակի ուշադրության է արժանի Ստամբուլում ԱԶԿ-ի պարտությունը: Հենց ընտրությունների օրը՝ մարտի 31-ի երեկոյան, թուրքական պետական լրատվամիջոցները տարածել էին ինֆոգրաֆիկաներ և տեղեկություններ, որտեղ Ստամբուլում հաղթել էր ներկայացվել ԱԶԿ-ի թեկնածու Բինալի Յըլդըրըմընն: Սակայն ապրիլի 5-ի առավոտյան Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահի Սադի Գյուվենը հայտարարեց, որ Ստամբուլի վերջնահաշվարկի արդյունքում ՀԺԿ-ի թեկնածու Է. Իմամօղլուն ստացել է 4.163.188 ձայն, իսկ ԱԶԿ-ի թեկնածու Բ. Յըլդըրըմը 4.139.352 ձայն: Փաստացի ստացվում է, որ ընդդիմադիր ՀԺԿ-ն Ստամբուլում հաղթել էր իշխող ԱԶԿ-ին՝  23.836 հազար ձայնի առավելությամբ:

Առանձնակի ուշադրության են արժանի Էրդողանի հայտարարությունները ՏԻՄ ընտրություններց հետո. նախագահը նշել էր, որ իշխող կուսակցությունը որոշիչ հաղթանակ է տարել ՏԻՄ ընտրություններում, սակայն ընդունել էր, որ պարտվել են որոշ խոշոր քաղաքներում: Այնուհետև Էրդողանը հավաստիացրել է, որ չնայած իրականությանը, վերջիններս հանդես կգան գործողությունների համապատասխան ծրագրով:

Միջազգային լրատվամիջոցները Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունները որակել էին որպես Էրդողանի խոշոր քաղաքական անկման և տառապանքի սկիզբ:

Եվ իսկապես, հաշվի առնելով վերոնշյալը, զիջելով դիրքերը խոշոր քաղքներում, Էրդողանը զգում է իր քաղաքական կարիերային սպառնացող վտանգը, և չի բացառվում, որ էլ ավելի ավտորիտար քայլերի դիմի: Նույն երևույթի ականատես եղանք նաև նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ քրդամետ կուսակցության դիրքերի ամրապնդումից հետո նրանց նկատմամբ բռնաճնշումներ սկսվեցին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: