Սարսանգի ջրամբար. հստակ քայլ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության հարթակ ստեղծելու համար
Որքա՞ն կարելի է խաղաղություն առաջարկել նրանց, ովքեր պատերազմ են ցանկանում: Բազմիցս, քանի որ պատերազմը չարիք է:
Այս ճշմարտությունը հասկանում են այն մարդիկ, ովքեր անցել են պատերազմի միջով: Եվ, հավանաբար, պատահական չէ, որ երկու նախկին զինվորականները` Արայիկ Հարությունյանն (ԼՂՀ նախկին վարչապետ) ու Արթուր Աղաբեկյանը (ԼՂՀ նախկին փոխվարչապետ), որոնք ժամանակին պատերազմել են Ղարաբաղի անվտանգության համար, տարբեր ժամանակներում խոսել են Ադրբեջանի հետ «ջրային հրադադարի» մասին:
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հումանիտար համագործակցության վերաբերյալ երկու առաջարկ է ներկայացրել, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ ապրիլի 15-ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
Այսպիսով, տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու համար Արայիկ Հարությունյանն առաջարկում է Արցախի օդային տարածքը բացել միջազգային թռիչքների համար և Ադրբեջանի հետ համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները:
Հետաքրքրական է, որ վերջին նախադասությունը Ղարաբաղյան դիսկուրսում նոր չէ: Դեռևս 2013 թ. օգոստոսին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը բարձրաձայնեց Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները, ինչպես նաև Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերն, Ադրբեջանի հետ համատեղ օգտագործելու հնարավորության մասին: «Սարսանգի ջրամբարի հնարավորություններն ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվի և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր Արթուր Աղաբեկյանը:
Նա խոսում էր Ղարաբաղի` սահմանային համագործակցության պատրաստակամության և ազգերին խաղաղության պատրաստելու անհրաժեշտության մասին, կրկին նշենք՝ 2013 թվականին:
2015 թվականին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Արցախին և Ադրբեջանին Սարսանգի ջրամբարը համատեղ օգտագործելու հարցում: Ուորլիքն իր Instagram-ի էջում գրել է. «Մենք պետք է երաշխավորենք, որ ջրամբարը շարունակի Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ապահովել անվտանգ և հուսալի էլեկտրաէներգիայով։ Կարևոր է նաև, որ ջրամբարն անվտանգ լինի, և Ադրբեջանում հոսանքի ներքևում գտնվողները ջուր ունենան, երբ դա անհրաժեշտ է: Սա երկուստեք շահավետ առաջարկ է: Ինչո՞ւ կողմերը չեն կարող համագործակցել, երբ դա բխում է նրանց փոխադարձ շահերից»:
Հատկանշական է, որ ամեն անգամ, երբ այդպիսի խոսակցություններ էին տեղի ունենում, Ադրբեջանի Տերտերի շրջանի բնակիչները բողոքի ակցիաներ էին կազմակերպում` պահանջելով, որ տեղական իշխանությունները ջուր մատակարարեն գյուղատնտեսական գործունեության համար: Սակայն պաշտոնական Ադրբեջանը հրաժարվում էր համագործակցել`քաղաքական դրդապատճառներ առաջ քաշելով, որոնցից մեկն այն էր,որ Բաքուն հրաժարվում է բանակցել «անջատողականների» հետ:
2016 թ. Սարսանգի ջրամբարի հարցը հասավ Ստրասբուրգ` ԵԽԽՎ նստաշրջան: Պաշտոնական Բաքվի կողմնակից ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) բանաձև ներկայացրեց՝ ասելով, որ ջրամբարի պատասխանատուները «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին կանխամտածված կերպով զրկում են ջրից»:
Ըստ երևույթին, նա անտեսեց երեք տարի շարունակվող խոսակցություններն առ այն, որ Արցախը պատրաստ է տրամադրել ադրբեջանցիներին Սարսանգի ջրային ռեսուրսները, այդ թվում հայտարարությունը`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մակարդակով:
Իսկ Արայիկ Հարությունյանի (ով պատրաստվում է զարգացնել իր քաղաքական կարիերան Արցախում) վերջին հայտարարությունները հիշեցում են աշխարհին, որ Արցախի՝ խաղաղության հասնելու ձգտումներն ինքնանպատակ չեն. Արցախն առաջարկում է կոնկրետ գործողություններ:
Արցախի` Սարսանգի ջրամբարի ռեսուրսները համատեղ օգտագործելու պատրաստակամությունը կոնկրետ քայլ է, որն անտեսվում է Ադրբեջանի իշխանությունների, բայց ոչ սովորական ադրբեջանցիների, հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչների կողմից, որոնք կարող էին լուծել իրենց գյուղատնտեսական խնդիրները:
Դեռևս 1992-ին հակամարտող Վրաստանն ու Աբխազիան կարողացան համաձայնության գալ Աբխազիայի և Վրաստանի սահմանին գտնվող Ինգուրի հիդրոէլեկտրակայանի համատեղ օգտագործման շուրջ: Թերևս վրաց-աբխազական հակամարտությունն այս որոշմամբ չկարգավորվեց, սակայն դրանով լուծվեց կարևոր մարդասիրական հարցերից մեկը` դառնալով նաև վրաց-աբխազական երկխոսության հարթակ:
Այսպիսով, ո՞ւմ է այս տարածաշրջանում ավելի շատ խաղաղություն հարկավոր: Սա հարց է, որը պատասխան չի պահանջում: Քաղաքակիրթ հասարակությունում խաղաղությունն ու բարեկեցությունը բոլորին են անհրաժեշտ:
Կդառնա՞ արդյոք Արցախի կողմից բազմիցս առաջարկվող «ջրային հրադադարը» տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու հարթակ՝ կախված է բանակցողներից և քաղաքական գործիչներից: Սակայն ժամանակն է սթափ գնահատել բոլոր իրողությունները` ինչպես քաղաքական, այնպես էլ մարդասիրական. դա միանշանակ է: Միանշանակ է նաև այն փաստը, որ չպետք է դադարել խաղաղություն առաջարկել նրանց, ովքեր ցանկանում են պատերազմել ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ