ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսներն ասում են, որ ամերիկացիները չպետք է ներխուժեն Վենեսուելա…Ծիծաղելի է. ԱՄՆ պետքարտուղար

RT

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, մեկնաբանելով հարցը, թե ինչպես է վենեսուելական ճգնաժամն ազդել առանց այն էլ Վաշինգտոնի եւ Մոսկվայի լարված հարաբերություններին, նշել է Կրեմլի պնդումների «անհիմն» բնույթը Վենեսուելայում «Ամերիկայի ներխուժման անթույլատրելիության մասին»: Այս մասին հայտնում է NEWS.am-ը, հղում կատարելով Ամերիկայի Ձայնին:

«Ռուսներն ասում են, որ ամերիկացիները չպետք է ներխուժեն Վենեսուելա…Ծիծաղելի է, քանի որ նրանք արդեն իսկ ներխուժել են (այդ երկիր) հիմնավոր կերպով: Կուբացիները տնօրինում են  անվտանգության ծառայությունների ապարատը: Կարծում եմ՝ եթե դուք լինեիք Վենեսուելայի ռազմական ղեկավարը, դուք անհարմար կզգայիք դրանից…Վենեսուելացիները ցանկանում են ունենալ անվտանգության սեփական ուժերը: Նրանք ցանկանում են կառուցել սեփական ժողովրդավարությունը, որպեսզի երկիրը ղեկավարեն Վենեսուելայի բնակիչները, այլ ոչ ինչ-որ փոքր կղզու կամ Ռուսաստանի ներկայացուցիչները: Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել նրանց այդ պահանջն իրացնելու հարցում»,-հայտարարել է Մայք Պոմպեոն:

Ընդ որում՝ չիլիական Mega TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Պոմպեոն հայտարարել է, որ չի բացառում Վենեսուելայում ռազմական միջամտության հավանականությունը:

«Մենք կվերականգնենք ժողովրդավարությունը: Խուան Գուայդոն երկրի օրինական առաջնորդն է: Մենք նրա հետ ենք այսօր, նրա հետ կլինենք, երբ հեռանա Մադուրոն եւ դրանից հետո Վենեսուելայում վերակառուցումը սկսելու համար»,-ընդգծել է պետքարտուղարը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: