ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը վետո է կիրառել ԱՄՆ Կոնգրեսի Եմենի հարցով բանաձեւի վրա

CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է կիրառել բանաձևի վրա, որով Միացյալ Նահանգներին խորհուրդ էր տրվում դադարեցնել Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիային աջակցությունը, նշված է չորեքշաբթի Սպիտակ տան տարածած տեքստում, գրում է NEWS.am-ը:

Փաստաթուղթն ավելի վաղ ստացել էր ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների հավանությունը:

«Մենք շատ պատճառներով ենք ցուցաբերում այդ աջակցությունը: Դա առաջին հերթին մեր պարտքն է՝ պաշտպանել ավելի քան 80 հազար ամերիկացիներին, որոնք բնակվում են կոալիցիայի որոշակի երկրներում, որոնք ենթարկվել են Եմենից հուսիների հարձակումներին»,- պարզաբանում է Թրամփը:

Նրա կարծիքով՝ Եմենում հակամարտությունը Իրանի համար «ոչ թանկարժեք» ու «ոչ ծախսատար» եղանակ է Միացյալ Նահանգների և նրա դաշնակից Սաուդյան Արաբիայի համար խնդիրներ ստեղծելու համար:

«Բանաձևը նաև վտանգավոր է: Կոնգրեսը չպետք է փորձի արգելել որոշակի մարտավարական գործողությունները, ինչպես՝ օդում լիցքավորումը, կամ պահանջի, որպեսզի ռազմական գործողությունները որոշակի ժամանակի մեջ տեղավորվեն»,- նշված է փաստաթղթում:

Դրանից բացի, նման բանաձևը վնաս կհասցնի ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև կխանգարի Արաբական թերակղզում ահաբեկչության դեմ պայքարին, վստահ է Թրամփը:

Օրինագիծն առաջարկել էին հանրապետական սենատոր Մայք Լին և դեմոկրատ Բերնի Սանդերսը: Սանդերսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի կարող այսուհետև ևս համագոծակցել Սաուդյան Արաբիայի «բռնապետական իշխանությունների հետ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: