ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը կարող Է Հունաստան տեղափոխել Թուրքիայի զենքը. ամերիկացի սենատոր

Комсомольская правда

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը չի բացառել, որ ԱՄՆ-ը Անկարայի հետ հարաբերությունների վատացման դեպքում կարող է Հունաստան տեղափոխել սպառազինությունները Թուրքիայի Ինջիռլիք ռազմակայանից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք չենք սպասում, որ Թուրքիան սխալ ճանապարհով կգնա: Բայց եթե դա տեղի ունենա, մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք՝ մեր ազգային անվտանգությունը եւ մեր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է սենատորը հունական «Կատիմերինի» թերթում հրապարակված հարցազրույցում: «Մենք հետեւում ենք դրան ՆԱՏՕ-ի հոդված 5-ին համապատասխան, եւ մենք կկատարենք մեր պարտավորությունները: Մենք ամեն ինչ կանենք, ինչ մեզ անհրաժեշտ է, այդ թվում՝ ռազմակայանների եւ ուժերի տեղափոխումն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է եւ որտեղ մեզ հնարավորություն են առաջարկում բարեկամ երկրներից: Մենք հուսով ենք, որ չենք հասնի դրան: Թուրքիան պետք է որոշի իր ուղեգիծը, եւ որ դա վերջին հաշվով իր օգտին է»,- ասել է Մենենդեսը: Մենենդեսը գտնվում է Աթենքում, որտեղ ապրիլի 22-ին նրան կընդունի Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Ավելի վաղ ամերիկացի սենատորն այցելել է Կիպրոս, որտեղ նրա հետ հանդիպում է ունեցել նախագահ Նիկոս Անաստասիադիսը

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: