ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս քաղաքականությունը սկզբնավորվել է Անկարայում՝ թուրք բռնապետերի կողմից. ANCA-ն քննադատել է Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձը

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին:  ԱՄՆ նախագահն այս տարի ևս խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից՝ փոխարենն օգտագործելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը: 

«Արդեն երրորդ տարին անընդմեջ Թրամփը պատշաճ ձևով չի դատապարտում Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը:

Այս քաղաքականությունը սկզբնավորվել է Անկարայում՝ թուրք բռնապետերի կողմից, իսկ հետո ամերիկյան նախագահներն այն կիրառել են Վաշինգտոնում»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Սկզբում Ամերիկան» խոստումը տված Թրամփը Հայոց ցեղասպանության հարցում առաջնորդվում է «սկզբում Թուրքիան» սկզբունքով: Նա խոստացել էր վերականգնել Միացյալ Նահանգների՝ առաջնորդի դերը, սակայն փոխարենն օտարերկրյա բռնապետությանը զիջեց ամերիկյան բարոյական արժեքները: Այժմ մենք մեր հայացքն ուղղում ենք Կոնգրեսին՝ հույս ունենալով, որ այն կցուցաբերի այն առաջնորդությունը, ինչը չկարողացավ անել Սպիտակ տունը»,-ասվում է հայտարարությունում:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: