ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սադրանք Ջավախքի հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը. հարցազրույց փորձագետի հետ

 

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը միջադեպ է տեղի ունեցել Ջավախքում:  Միջադեպի մանրամասները «Արմեդիա» ՏՎԳ-ին ներկայացրել է

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը:

 

 

Պարոն Այվազյան, վերջին տարիներին ի ՞նչ միջոցառումներ են կազմակերպվել Ջավախքում ապրիլի 24-ին:

- Ջավախքում արդեն մոտ 15 տարի կազմակերպվում է ավանդական դարձած ջահերով երթը։ Չնայած խոչընդոտներին՝ այն անցկացվում է Ախալցիխեի, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում։ Իրավապահ մարմինները մշտապես գուշացնում են, որ այդ ընթացքում Թուրքիայի դրոշ չայրեն:  Ջավախքում, հատկապես գյուղերում, ժողովուրդը մի ավանդույթ ունի, որ երթով բարձրանում է լեռան վրա՝ հնարավորինս մոտ Թուրքիայի սահմանին և մեծ կրակներ վառում, որպեսզի սահմանից այն կողմ տեսնեն, որ հայերը, կրակները վառ, պահանջում են Ցեղասպանության ճանաչումը:

Երթերից առավել մարդաշատը մշտապես եղել է Ախալցիխեում, քանզի քաղաքում հայերից բացի շատ կան նաև այլ ազգերի և կրոնների ներկայացուցիչներ: Բացի այդ, թուրքական շարժը Ախալցիխեում մեծ է։

Նինոծմինդայում և Ախալքալաքում Ցեղասպանության հուշաքարերը քաղաքի կենտրոնում են, իսկ Ախալցիխեում պետք է ամբողջ քաղաքով քայլել և բարձունք բարձրանալ՝ դրանց հասնելու համար: Ժողովուրդը բազմահազարանոց խմբերով ամեն տարի պահանջատիրական պաստառներով և դրոշներով քաղաքից բարձրանում է Մարտա թաղամասում բլրի վրա տեղադրված խաչքար հուշակոթող։ Մեզ մոտ նույնիսկ ավանդույթ է դարձել, որ հուշակոթողի մոտ ժողովրդի հետ մասնակցում և մեր ցավը կիսելու են գալիս քաղաքապետը և խորհրդարանի պատգամավորը։

- Ի ՞նչ խնդիրների եք բախվում:

- Մեծ հաշվով չեմ կարող խոսել լուրջ խոչընդոտների մասին, քանզի դրանք բոլորը հաղթահարելի են։

Այս տարի մի միջադեպ էր գրանցվել: Ախալցիխեում ապրում են թուրք-մեսխեթցիներ, որոնց շրջանում կան նաև փոքրաթիվ ադրբեջանցի ընտանիքներ, ու հենց այդ ադրբեջանցիներից մեկը, որին մեր երիտասարդները ճանաչում են, ապրիլի 23-ին ջահերով երթից մոտ մեկուկես ժամ առաջ մուտք է գործել Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և երբ հայ երիտասարդները մոտեցել են նրան՝ իմանալու, թե ինչու է եկեղեցի մտել, և ինչպես երիտասարդներն են ասում, նրան արագ դուրս են հրավիրել։ Սա թերևս առաջին նման միջադեպն էր:

Ընդհանուր առմամբ, հիմնական խոչընդոտն այն է, որ ամեն տարի ռեսուրս կենտրոններից զանգահարում են դպրոցի տնօրեններին և զգուշացնում, որ հանկարծ դասերի հաշվին չգնան մասնակցեն ապրիլի 24-ի միջոցառումներին։ Բայց դա ևս մեծ հաշվով ոչինչ չի փոխում, քանզի մեր հասարակությունը լավ է կազմակերպված և բարձր դասարանների աշակերտները պարզապես այդ օրը չեն գնում դպրոց։

- Այս տարին ինչո ՞վ առանձնացավ:

- Այս տարին առանձնացավ նրանով, որ տեղական վրացական լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերում սկսվեցին հակահայկական մեկնաբանություններ, որոնք սկզբում կազմակերպվում էին ադրբեջանական ֆեյքերի կողմից։ Ի դեպ, այսօր տեղի քաղաքային պատգամավորների և նույնիսկ հայ փոխքաղաքապետի և հասարակական գործիչների, հոգևորականի հետ միասին գնացել ենք տվյալ լրատվամիջոցների գրասենյակներ և պահանջել հեռացնել ու հետևել, որ դա չկրկնվի։

Բացի այդ, այս տարվա ջահերով երթի վրա իրավապահ համակարգի ուշադրությունը չափից մեծ էր, ես կասեի նույնիսկ ցուցադրական, և դա արվում էր հատուկ ընդգծված (մեքենաներով հավաքվել, հետևել և նկարահանել), ինչը դրանով սահմանափակվեց:

 

Զրուցեց Ռոզի Միքայելյանը:


այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: